Քաղաքական08:56, 17 Սեպտեմբեր 2024
Բիշքեկում կայացել է ԹՊԿ-ի էներգետիկայի նախարարների 4-րդ նիստը
Սեպտեմբերի 16-ին Ղրղզըստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվել է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) անդամ երկրների էներգետիկայի նախարարների 4-րդ նիստը:
Հանդիպմանը ներկա են գտնվել թե՛ «ԹՊԿ» անդամ պետությունների և թե՛ դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների էներգետիկայի նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները: Նիստին մասնակցել է նաև «ԹՊԿ»-ի գլխավոր քարտուղար Քուբանըչբեք Օմյուրալիևը:
Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացմանը, վերականգնվող էներգիայի առումով թյուրքական պետությունների պոտենցիալին, ինչպես նաև «ԹՊԿ»-ի տարածաշրջանում էներգիայի սպառման և մատակարարման ցանցին վերաբերող հարցեր:
Օմյուրալիևն ընդգծել է, որ թյուրքական պետությունները էներգետիկայի աղբյուրների ստեղծման և արտահանման հարցում, ինչպես նաև տրանիզտային անցումներում դեռևս չօգտագործված պոտենցիալ ունեն:
Նա հայտարարել է, որ էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը նպաստելու է ոչ միայն թյուրքական պետություններում, այլև ամբողջ տարածաշրջանում էներգետիկ անվտանգության ապահովմանը:
Նիստի ավարտին կողմերն արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարություն են ստորագրել:
Այն իր մեջ ներառում է «ԹՊԿ»-ի տեխնոլոգիաների և կանաչ նախաձեռնությունների կենտրոնի հիմնում, ինչպես նաև նախաձեռնություններ՝ թյուրքական պետությունների էներգետիկայի ոլորտի մասնագետների միջև տարեկան մասնագիտական հմտությունների մրցույթ կազմակերպելու մասին:
Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել 2025-ին՝ Թուրքիայի Հանրապետությունում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |