Մարզական18:18, 17 Սեպտեմբեր 2024
Հույն երկրպագուները հակաթուրքական պաստառ են պարզել, ինչը վրդովեցրել է թուրք մարզչին

Հունական «Պանատինաիկոս-Մաքաբի» և իսրայելական «Թել Ավիվ» բասկետբոլային հանդիպման ընթացքում հույն երկրպագուները հակաթուրքական պաստառ են պարզել, ինչը վրդովեցրել է Հունաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Էրգին Աթամանին։
Նշենք, որ «Պանատինաիկոս»-ի մարզիչը թուրք է։ Թիմում խաղում են երկու թուրք բասկետբոլիստներ՝ Օմեր Ֆարուք Յուրցևենը և Չեդի Օսմանը։
Անդրադառնալով հույն երկրպագուների թուրք զինվորներին սևացնող պաստառին՝ մարզիչը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Մարզադահլիճները բարեկամության և խաղաղության տեղ են, ոչ թե քաղաքականության։ Գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր պարզում են այդ պաստառը, չեն ազդի այն հազարավոր մարդկանց զգացմունքների վրա, ովքեր մինչ օրս սեր են ցուցաբերել իմ և թիմի հանդեպ»։
Նաև հավելել է, որ հավատում է, որ հաղթողները միշտ կլինեն սպորտն ու ընկերությունը։
«Պանատինաիկոսի» երկրպագուները նույնպես արձագանքել են հույների վերաբերմունքին, նշելով, որ այդ գործողությունները վնաս են հասցրել թիմին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |