17:42, 18 Սեպտեմբեր 2024
Ո՞րքան է կյանքի միջին տևողությունը Թուրքիայում
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2021-2023թթ. տարիքային վիճակագրության տվյալները։ Նշյալ ժամանակահատվածում Թուրքիայի բնակչության միջին տարիքը կազմել է 77.3 տարի՝ ի տարբերություն 2020-2022-ի, երբ այդ ցուցանիշը կազմել էր 77.5։
2020-2022 թվականներին տղամարդկանց կյանքի տևողությունը միջին հաշվարկով կազմել է 74.8 տարի, 2021-2023-ին՝ 74.7 տարի, իսկ կանանց դեպքում համապատասխանաբար՝ 80.3 և 80 տարի։
Թուրքիայում ընդհանուր առմամբ 50 տարեկաններին մնացել է ապրելու միջին հաշվով 30.1 տարի։ Մինչդեռ նախկինում այդ ցուցանիշը 27.8 տարի էր, իսկ նույն տարիքի կանանց դեպքում այդ թիվը կազմել է 32.3 տարի: Իսկ ահա 60 տարեկաններին մնացել է ապրելու միջին հաշվով 17.4 տարի։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի (TÜİK) տվյալներով՝ վերջին 5 տարում 65 և բարձր տարիքային խմբում նկատվել է 21․4% աճ և 2023-ին այն հասել է 8 մլն 722․000-ի։ Այս աճի հետ մեկտեղ տարեց բնակչությունը 2018-ին կազմել է 8․8%, իսկ 2023-ին՝ 10․2%։
Ավելի քան 85 մլն բնակչություն ունեցող Թուրքիան ծերացող բնակչության ցուցանիշով աշխարհի 184 երկրների շարքում զբաղեցնում է 67-րդ տեղը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերության զեկույցի համաձայն՝ ամենաուժեղ բանակն ունի ԱՄՆ-ն, որին էլ հաջորդում են Ռուսաստանը և Չինաստանը:
Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում եվրոպական երկրների համար:
Էսա Էշ Շեյբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել:
ԱՄՆ-ն արհեստական բանականության համար կիրառվող չիպերի արտահանման սահմանափակումներ է մտցրել մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար:
Էրդողանը և Խուրելսուխին կստորագրեն համագործակցության մասին ավելի քան 10 համաձայնագիր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |