Քաղաքական13:04, 19 Սեպտեմբեր 2024
Գերմանիայի հաջորդ կանցլերի ամենահավանական թեկնածուն ի՞նչ դիրքորոշում ունի Թուրքիայի նկատմամբ
Գերմանիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Քրիստոնեա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) ղեկավար Ֆրիդրիխ Մերցը մամուլի ասուլիսին հայտարարել է 2025թ․ համընդհանուր ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին՝ նշելով, որ իրենք վճռական են երկրի ղեկավարությունը կրկին ստանձնելու հարցում։
Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը, հղում անելով սոցիոլոգիական վերջին հարցումներին, հայտնում է, որ Մերցն ամենահավանական թեկնածուն է, որ կդառնա Գերմանիայի հաջորդ կանցլերը։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիան այն երկրների թվում է, որտեղ ցանկանում է այցելել ՔԴՄ առաջնորդ Մերցը՝ որպես վարչապետի թեկնածու։ Այցի ժամկետը, որը նախատեսվում է շուտով, դեռ չի հաղորդվում։
Նշվում է, որ Մերցը ցանկանում է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ, ինչպես նաև Ստամբուլի ներկայիս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ։
Հիշեցնենք, որ 2004 թվականին Անգելա Մերկելը նույնպես Թուրքիա էր այցելել, երբ նա գլխավոր ընդդիմադիր առաջնորդն էր։
Մերկելն այցի ընթացքում հանդիպել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով այդ ժամանակ վարչապետ էր, և առաջարկել էր արտոնյալ գործընկերություն՝ ասելով, որ իրենք դեմ են ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությանը։ Մերկելի այդ հայտարարությունները բուռն քննարկումների պատճառ էին դարձել։ Մերկելն այս այցից մեկ տարի անց ընտրվեց վարչապետ։ Այժմ անհամբերությամբ սպասում են այն ուղերձներին, որոնք Մերցը կտա Թուրքիա կատարած այցի ժամանակ, որը նա մտադիր է անել համընդհանուր ընտրություններից մեկ տարի առաջ։
Ի՞նչ դիրքորոշում ունի Մերցը Թուրքիայի նկատմամբ
Մերցի մոտեցումը Թուրքիայի նկատմամբ առանձնապես չի տարբերվում Մերկելի մոտեցումից, որի հետ նա տարբեր տեսակետներ ունի շատ հարցերի շուրջ։ Մերցը, ինչպես Մերկելը, դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը (ԵՄ)։ Նա այդ կապակցությամբ հետևյալ կերպ է արտահայտվել․ «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած այլ տարբերակ, բացի անդամակցությունից»։
Մերցը իր մամուլի ասուլիսների ընթացքում պնդել է, որ Թուրքիան Գերմանիայի համար ռազմավարական նշանակություն ունի և որի հետ նրանք ցանկանում են սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունենալ։ Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ համագործակցության տարբեր տարբերակներ կան, և որ Թուրքիան կարող է լինել ազատ առևտրի գոտու մաս, որը կստեղծվի ԵՄ երկրների հետ։
Պնդելով, որ Թուրքիային պետք է ավելի շատ ֆինանսական աջակցություն ցուցաբերվի իր ընդունած փախստականների համար՝ Մերցը կողմ է Անկարայի հետ փախստականների հարցով նոր համաձայնագրի շուրջ բանակցություններին:
Հունիսին Եվրախորհրդարանի ընտրությունների համար Մերցի գլխավորությամբ ՔԴՄ-ի պատրաստած նախընտրական ծրագրում ընդգծվել է Եվրոպայի համար ռազմավարական նշանակություն ունեցող Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական լավ հարաբերությունների կարևորությունը։
Ծրագրում նշվել է նաև, որ Թուրքիայի հետ փախստականների վերաբերյալ նոր համաձայնագրի անհրաժեշտություն կա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |