Տարածաշրջան14:33, 23 Սեպտեմբեր 2024
Թուրքիա-ԱՄՆ առևտրաշրջանառությունը կարող է հասնել 100 մլրդ դոլարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գտնվող Թուրքիայի ներկայացուցչությունում՝ «Türkevi»-ում (թուրքական տուն) ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ:
Էրդողանը իր գոհունակությունն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցած վերջին դրական զարգացումների կապակցությամբ:
Թուրքիայի առաջնորդը, անդրադառնալով երկու երկրների առևտրաշրջառությանը, հայտնել է, որ 2023-ին այն կազմել էր 30 մլրդ դոլար, իսկ այս տարի նա ակնկալում է, որ այն կարող է հասնել 100 մլրդ դոլարի:
Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին սպասվող ընտրությունների արդյունքներից, Թուրքիան շարունակելու է Ամերիկայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը:
Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարվա մարտին երկու երկրների միջև կայացած ռազմավարական մեխանիզմի վերջին հանդիպման ընթացքում ահաբեկչության դեմ պայքարին, ռազմարդյունաբերությանը, էներգետիկային և շրջակա միջավայրին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով բանակցությունների նոր մեխանզիմներ են ստեղծվել:
Հիշեցնենք, որ Էրդողանը իր տիկնոջ՝ Էմինեի հետ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաք էր մեկնել սեպտեմբերի 21-ին՝ մասնակցելու Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին:
Այցի շրջանակներում Էրդողանը հանդիպում էր ունեցել նաև մի շարք երկրների պաշտոնակիցների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |