Քաղաքական09:40, 23 Սեպտեմբեր 2024
Kathimerini. ԱՄՆ-ն Անկարային S-400-ների վերաբերյալ նոր առաջարկ է ուղարկել
Թուրքական լրատվամիջոցներում տարածվում են հունական «Kathimerini» թերթում տեղ գտած լուրերը, որոնց համաձայն՝ Վաշինգտոնն Անկարային նոր առաջարկ է արել՝ ռուսական S-400-ների խնդիրը լուծելու հետ կապված:
Ըստ այդմ՝ ամերիկյան կողմը առաջարկում է S-400 հակաօդային համակարգերը պահել Թուրքիայի Ադըյաման նահանգի Ինջիրլիք քաղաքում տեղակայված իր ռազմաբազայում:
Նշվում է նաև, որ այս առաջարկով խախտված չի լինի նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա համաձայնաթյունը:
Հունական թերթը պնդում է, որ երկու կողմն էլ առաջարկի նկատմամբ դրական են տրամադրված:
Բացի այդ, «Kathimerini» թերթի հետ զրույցում Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Ռուբինը հայտարարել է, որ Սպիտակ տունն ու Պենտագոնն այդ առաջարկը փոխանցել են Թուրքիայի իշխանություններին՝ ընթացիկ տարվա հուլիսին:
«Իմ աղբյուրները ասում են, որ միջազգային գործերի համար պատասխանատու պաշտպանության փոխնախարար Ջելեսթե Վալլանդերը և ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում նախագահի հատուկ խորհրդական և Եվրոպայի հարցերով ավագ ղեկավար Մայքլ Քարփենթերը 2024-ի հուլիսի 1-ից 2-ը Թուրքիա կատարած այցի ընթացքում թուրք գործընկերների հետ քննարկել են F-35-ի համաձայնագիրը նորից կյանքի կոչելու մասին:
Նրանք F-35-ի ծրագրում (Թուրքիային) ներգրավելու դիմաց Թուրքիայից պահանջել են, որ կամ S-400-ներն ուղարկվեն ԱՄՆ, կամ տեղափոխվեն Ինջիրլիքի ռազմաբազայում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող հատված»,-հավելել է նա:
Հունական թերթը, հիմնվելով այլ աղբյուրների հետ ունեցած զրույցների վրա, նշում է նաև, որ վերոհիշյալ թեմայով ԱՄՆ-Թուրքիա բանակցություններն ակնկալվում է շարունակել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |