Քաղաքական09:01, 23 Սեպտեմբեր 2024
Գազայի հարցը Էրդողանի ԱՄՆ այցի օրակարգում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ում հանդիպել է մի շարք երկրների իր գործընկների հետ:
Նյու Յորքում Էրդողանը հանդիպել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային: Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները և բոլոր ոլորտներում դրանց խորացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շարունակականությունը:
Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Պաղեստինի Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին, Իսրայելի քայլերը որակել է «ցեղասպանական», ինչպես նաև շեշտել այդ պետությանը կանգնեցնելու անհրաժեշտությունը:
Էրդողանը հանդիպել է նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Այս պարագայում ևս օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Թուրքիայի նախագահը նշել է, որ երկու պետությունների միջև հարաբերությունները շարունակում են ամրապնդվել բոլոր ոլորտներում, ինչպես նաև վճռականորեն դիվերսիֆիկացվում և զարգացվում են համագործակցության ոլորտները:
Նա Վուչիչի հետ զրույցում ընդգծել է Սերբիայի և Կոսովոյի միջև շարունակվող երկխոսության գործընթացի կարևորությունը:
Սերբիայի նախագահի հետ հանդիպմանը նաև օրակարգ է բերվել Գազայի հարցը: Այս պարագայում ևս Էրդողանը շեշտել է միջազգային հանրության արձագանքելու և Իսրայելի գործողությունները կանխելու անհրաժեշտությունը:
«Համաշխարհային խաղաղությունն էլ ավելի մեծ վտանգի առաջ է կանգնելու»,-ասել է նա:
Բացի երկրների առաջնորդների հետ հանդիպումներից Էրդողանը մասնակցել է նաև ԱՄՆ-ի ուղեղային կենտրոնի ներկայացուցիչների հետ կազմակերպված կլոր սեղան հանդիպմանը, ապա նաև այցելել «TURKEN» հիմնադրամ, որը գործելով ԱՄՆ-ում և Անգլիայում, հյուրընկալում է թուրք ուսանողների և ընձեռում կրթաթոշակի հնարավորություն:
Նշենք, որ Թուրքիայի նախագահն իր տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ ԱՄՆ-էր մեկնել սեպտեմբերի 21-ին՝ մասնակցելու «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |