Քաղաքական13:11, 23 Սեպտեմբեր 2024
Թուրք լրագրող. «Ասադն Էրդողանի պես շատ չի շտապում»

Թուրք լրագրող Ռուշեն Չաքըրը «Medyascope TV»-ի կայքում տեղ գտած հոդվածում փորձել է բացատրել, թե ինչու է Էրդողանն այդքան ցանկանում հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:
«Ինչու՞ է Էրդողանը համառում հանդիպել Ասադի հետ. 4 պատճառ» վերնագրով հոդվածում հեղինակը տվել է իր իսկ հարցի պատասխանը՝ լուսաբանելով իրավիճակն իր տեսանկյունից:
Որպես առաջին պատճառ` լրագրողը նշել է այն, որ Էրդողանին այլ ընտրություն չի մնացել, քան այն, որ ընդունի Սիրիայում Ասադի վարչակազմի գոյությունը։
Որպես երկրորդ պատճառ՝ նշվում է այն, որ անկախ իր ցանկությունից Էրդողանը զգում է հարկադրվածություն՝ սիրիացի գաղթականների խնդիրը վերահսկողության տակ առնելու մասով:
Որպես երրորդ պատճառ՝ Չաքըրն ընդգծում է, որ Էրդողանը ցանկանում է Սիրիայի հյուսիսում գտնվող և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Քրդական ինքնավար վարչակազմին» վնասազերծելու համար ունենալ Դամասկոսի կառավարության աջակցությունը, թույլտվությունը և նույնիսկ անմիջական մասնակցությունը:
Լրագրողը, որպես 4-րդ պատճառ, առաջ է քաշում Թուրքիայի նախագահի հերթական անձնական նկրտումը.
«Էրդողանը ցականում է, որ Սիրիայի վերակառուցման գործում տեղ ունենա Թուրքիան, առավելապես իշխանամերձ կապալառուները»:
Նման դիտարկումներից հետո Չաքըրը շեշտում է, որ Ասադի ձեռքն էլ ավելի ուժեղ է այս հարցում, ապա շարունակում. «Ինչպես երևում է, Էրդողանը հարկադրված է հաշտվել Ասադի հետ: Անկասկած է նաև այն, որ Ասադը Թուրքիայի պես երկրի հետ այլևս չի ցանկանալու մնալ թշնամի:
Թուրքիայի հովանավորությունը վայելող իսլամական խմբավորումներին վնասազերծող և Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ երկրի մեծ մասը կրկին իր վերահսկողության տակ առնող Ասադն Էրդողանի պես շատ չի շտապում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Համաձայնագրով արևային, քամու և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիան Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա երթուղիով կհասնի Եվրոպա։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ մտահոգված են տարածաշրջանում, հատկապես Սիրիայում և Լիբանանում, Թուրքիայի խաղացած դերից:
Նախարարներն այցելել են տարբեր խանութներ և լուսանկարներ հրապարակել խանութներից՝ ցույց տալով, որ մարդիկ չեն բոյկոտում։
Միջադեպից հետո Ժոզե Մոուրինյոն կարմիր քարտ է ստացել։
Մասնավորապես շեշտվում է, որ Թուրքիան երկար տարիներ ներկայացուցիչ չունի UEFA-ի խորհրդում, իսկ Հայաստանը 4 տարի ժամկետով ունի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |