Քաղաքական11:57, 24 Սեպտեմբեր 2024
Էրդողանը շարունակում է հանդիպումներ ունենալ ԱՄՆ-ում
Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակել է ԱՄՆ-ում մեկնարկած հանդիպումների շարքը:
«Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Էրդողանը հանդիպումներ է ունեցել թուրքական տանը՝ «Türkevi»-ում:
Նա այնտեղ ընդունել է միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Քանին:
Քանի հետ հանդիպմանն Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողություններին՝ տեղի ուենցողը որակելով «ցեղասպանություն»:
Նա նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վարչակազմը խախտում է միջազգային օրենքներն ու մարդու իրավունքները և այն ընկալմամբ, թե իրենց կանգնեցնող ոչ մի ուժ չկա, պլաններ է կազմում իր «բնաջնջումներին» նորերն ավելացնելու համար:
«Թուրքիան շարունակելու է ցեղասպանական հանցագործությունը հստակ ապացույցներով փաստելու համար անել հնարավոր ամեն բան»,-հավելել է նա:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության համաձայն՝ Էրդողանը գլխավոր դատախազին է տվել Գազայում Իսրայելի կողմից իրականացվողի մասին պատմող «Ապացույց» և «Վկայություն» գրքերը:
Էրդողանն ընդունել է նաև Քուվեյթի թագաժառանգ Շեյխ Սաբահ Քալեդ ալ-Համա ալ-Սաբահին:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու համաշխարհային խնդիրները:
Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Թուրքիա-Քուվեյթ հարաբերությունները զարգանում են մի շարք ոլորտներում՝ տնտեսությունից մինչև ռազմարդյունաբերություն և դրանք առաջ մղելու համար մեծացնելու են գործադրվող ջանքերը:
Այս պարագայում ևս քննարկման հարցերի մեջ է եղել Գազայի խնդիրը և Իսրայելի կողմից Լիբանանի վրա իրականացվող հարձակումները:
Էրդողանը կարևորել է Իսրայելի կողմից միջազգային օրենքների և մարդու իրավունքների խախտմանը վերջ դնելու համար մարդկության և, մասնավորապես, իսլամական աշխարհի կողմից գործադրվող ջանքերի մեծացումը:
«Իսրայելը վաղ թե ուշ օրենքի առաջ պատասխան է տալու՝ իր կատարած մեղքերի համար»,-հավելել է նա:
Թուրքիայի նախագահն ընդունել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին:
Այս պարագայում Գազայի հարցից, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներից զատ քննարկվել են նաև Թուրքիայի Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու գործընթացի վերականգնմանը վերաբերող հարցեր:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Գերմանիան արմատական հարաբերություններ և կապեր ունեցող դաշնակիցներ են:
Բացի այդ, նա շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է երկու երկրի համար շահեկան քայլեր իրականացնել, ինչպես նաև շարունակելու է բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը, հնարավորությունների դիտարկմանը և բազմակողմանիությանը միտված աշխատանքները:
Թուրքիայի ղեկավարը, ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերակենդանացումն անհրաժեշտ համարելով, ասել է, որ Թուրքիան Գերմանիայից աջակցություն է ակնկալում հատկապես վիզաների ազատականացման խնդրի հնարավորինս շուտ կարգավորման համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև «Türkevi»-ում Էդրողանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հանդիպման մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |