Հասարակական13:11, 24 Սեպտեմբեր 2024
Թուրքիայում չեն հանդուրժում այլ լեզվով պաստառները

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական Թուրքիա կուսակցության» (MTP) հիմնադիր նախագահ Ահմեդ Յըլմազը X-ում կատարած գրառմամբ անդրադարձել է խանութներում պաստառների թուրքերենին զուգահեռ արաբերեն գրառումներին:
Նա, հրապարակելով «ԼС Waikiki» թուրքական հագուստի բրենդային խանութի երեխաների համար նախատեսված բաժնում տեղադրված արաբերեն պաստառի լուսանկարը, գրել է.
«Եթե ցանկանում եք սիրիացների, աֆղանցիների և այլոց համար արաբերեն պաստառներ տեղադրել՝ ձեր խանութները կարող եք բացել արաբական երկրներում: Հիմարության գագաթնակետ»:
Գրառումն ուղեկցվել է #LCWBoykot հեշթեգով:
Նշենք, որ թուրքերի ազգայնամոլական և կայսերական գերակայության սինդրոմը առաջին անգամ չէ, որ այսպիսի դրսևորում է ունենում:
Մարտյան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո էլ Թուրքիայի մի շարք շրջաններում ժողովուրդների հավասարությունը քարոզող կազմակերպությունները և քուրդ բնակիչները, պահանջելով հավասարություն, սկսել էին ճանապարհային ուղենշանները թարգմանել քրդերեն և գրել թուրքերենին զուգահեռ, որը սակայն պարբերաբար լարվածության առիթ էր դառնում և այդպիսին մնում է մինչ օրս:
Քրդերեն գրառումները մի քանի օր կարող էին մնալ, ապա ջնջվել համապատասխան մարմինների կողմից, սակայն գրառում կատարողները շտապում էին դրանք կրկին թարմացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |