Տարածաշրջան09:57, 25 Սեպտեմբեր 2024
Հայտնի է «Թյուրքական լրատվական գործակալությունների միության» լոգոն

«Թյուրքական լրատվական գործակալությունների միության» (ATNA) տարածած հայտարարության համաձայն՝ միության լոգոն արդեն հայտնի է:
Անդամ 5 երկրների լրատվական գործակալությունների միջև կայացած մրցակցության արդյունքում ընտրվել է Ղրղզստանի ազգային լրատվական գործակալության՝ «Kabar»-ի կողմից ներկայացված լոգոն:
Նշենք, որ միությունը ստեղծվել էր 2023-ի նոյեմբերի 6-ին: Դրան անդամակցում են Թուրքիայի պետական «Anadolu», Ադրբեջանի պետական «AZERTAC», Ղազախստանի «Qazcontent» մեդիա ընկերությունը, Ղրղզստանի ազգային «Kabar» և Ուզբեկստանի «UzA» լրատվական գործակալությունները:
Ներկայումս «ATNA»-ի նախագահությունը ստանձնել է թուրքական «Anadolu» լրատվականը, որի գլխավորությամբ էլ ընթացիկ տարվա՝ 2024-ի հուլիսի 1-ին, կայացել էր «ATNA»-ի առաջին կառավարման խորհրդի նիստը:
Միության գործունեությունը միտված է ամրապնդելու թուրքական լրատվական գործակալությունների համագործակցությունը, ապահովելու տեղեկությունների արագ փոխանակումը, կեղծ ինֆորմացիայի դեմ համատեղ պայքարը, կրթության կազմակերպումը և միության ինտեգրումը՝ համաշխարհային տեղեկատվական ոլորտ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:

Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերն անդրադարձել են Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |