Տնտեսական11:50, 26 Սեպտեմբեր 2024
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Արցախում ստեղծել անասնաբուծական ազատ գոտիներ

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառատնտեսության նախարար Իբրահիմ Յուամքլին հանդիպել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Մաջնուն Մամեդովի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ներկա վիճակը և հետագա աշխատանքները։
Նախարարներն Ադրբեջանում ստորագրել են «Անասնաբուծության և կենդանիների առողջության ոլորտում համագործակցության ամրապնդման մտադրության մասին հայտարարություն» և ընդգծել, որ բացի երկու երկրների միջև համագործակցությունից հաջորդ փուլերում կներառվեն նաև բոլոր թյուրքական պետությունները։
Մամեդովը նշել է, որ Ադրբեջանում թուրք ներրդողները անասնաբուծության ու գյուղատնտեսության ոլորտներում ներդրումներ են կատարել։ Նախարարը նաև հավելել է, որ ստորագրված հայտարարությունը թույլ կտա Ղարաբաղից (Արցախից) մսամթերք դուրս բերել համաշխարհային շուկա, ինչպես նաև ազատ գոտիներ ստեղծել Ղարաբաղում անասնաբուծական գործունեություն ծավալելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ապրիլի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Թուրքիայի ֆինանսների և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարներ Մեհմեդ Շիմշեքն ու Սքոթ Բեսենթը:

Կողմերը քննարկում են ունեցել Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Ռուսաստանում տնտեսական առաջնահերթությունների շուրջ։

Թուրքիայի պետական նավթային միության «AR-GE» կենտրոնի վարչության ղեկավարի խոսքով՝ զուգահեռ նման աշխատանքներ են իրականցվում նաև մի քանի այլ երկրներում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |