Միջազգային12:54, 26 Սեպտեմբեր 2024
Կիպրոսի նախագահ.«Պատրաստ եմ անհապաղ սկսել խաղաղ բանակցությունները կղզու համար և կոչ եմ անում Թուրքիային միանալ այդ ջանքերին»

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ելույթի ընթացքում անդրադարձել է թուրք-կիպրական հարաբերություններին։ Կիպրոսի նախագահը նշել է, որ պատրաստ է անհապաղ սկսել խաղաղ բանակցությունները կղզու համար և կոչ է արել Թուրքիային միանալ այդ ջանքերին։
«Աշխարհագրությունը չենք կարող փոխել: Դա ոչ թե անեծք է, այլ հնարավորւթյուն։ Թուրքիան և Կիպրոսը միշտ հարևաններ են մնալու»,- հայտարարել է նա ու հավելել, որ հավատում է, որ Թուրքիայի հետ կարող են նոր ճանապարհ գծել։
Կիպրոսի նախագահը նաև հայտարարել է, որ վճռական է ու այսօր էլ է պատրաստակամ նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Էրդողանն էլ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթի ընթացքում անդարադառնալով կիպրական հարցին, հայտարարել էր, որ դաշնության մոդելը հնացել է և կղզում կան «երկու առանձին պետություններ և ժողովուրդներ»։
Հիշեցնենք, որ 1974թ. Թուրքիան ներխուժել և օկուպացրել էր Կիպրոսի հյուսիսային մասը, ինչի հետևանքով կղզին բաժանվել է հյուսիսային թուրքական և հարավային հունական մասերի:
Թուրքիան միակ երկիրն է, որ ճանաչում է իր կողմից ստեղծված ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը։ Իսկ միջազգային հանրությունը դա համարում է օկուպացված տարածք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |