Քաղաքական10:00, 26 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի արտգործնախարարներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցել

Թուրքիայի փոխարտգործնախարարներ Այշե Բերրիս Էքինջին, Բուհանեթթին Դուրանն ու Նուհ Յըլմազը մասնակցել են Նյու Յորքում կայացած տարբեր ֆորումների և մի շարք հանդիպումներ ունեցել միջազգային կառույցների ղեկավարության հետ։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում թուրքական տանը՝ «Türkevi»-ում, Էքինջին ընդունել է «Սննդամթերքի համաշխարհային ծրագրի» (WFP) գործադիր տնօրենի օգնական Կառլ Սքաուին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-«WFP» հարաբերություններին ու միջազգային հանրության կողմից տրամադրվող հումանիտար օգնության շրջանակներում իրականացվող համագործակցությանը վերաբերող հարցեր։
Բացի այդ, փոխնախարարը հանդիպել է էներգետիկ ռեսուրսների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականի օգնական, դեսպան Ջեոֆֆրի Փյատին։
Օրակարգում են եղել էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև թե՛ ԱՄՆ-ի հետ երկկողմ և թե՛ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր։
Փոխարտգործնախարար Դուրանը մասնակցել է Նյու Նորքում Բանգլադեշի, Թուրքիայի, Եվրամիության, ԱՄՆ-ի, Անգլիայի և Գամբիայի գլխավորությամբ կազմակերպված «Ռոհինջայի ճգնաժամի մասին բարձր մակարդակի կողմնակի միջոցառմանը»։
Այստեղ ունեցած ելույթում Դուրանն անդրադարձել է օրակարագային մի շարք հարցերի։ Դուրանը նաև հանդիպում է ունեցել Լիբիայի արտգործնախարար Թահիր Էլ Բաուրի հետ։
Օրակարգում է եղել Լիբիայի շուրջ տիրող իրավիճակը և Թուրքիա-Լիբիա հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանն ուղղված քայլերին վերաբերող հարցեր։
ԱՄՆ մեկնած Թուրքիայի 3-րդ փոխարտգործնախարար Յըլմազն էլ մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Նյու Յորքի «Մորգան» գրադարանում կազմակերպված «Անդրատլանտյան երկրների արտգործնախարարների ավանդական նիստին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Համաձայնագրով արևային, քամու և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիան Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա երթուղիով կհասնի Եվրոպա։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ մտահոգված են տարածաշրջանում, հատկապես Սիրիայում և Լիբանանում, Թուրքիայի խաղացած դերից:
Նախարարներն այցելել են տարբեր խանութներ և լուսանկարներ հրապարակել խանութներից՝ ցույց տալով, որ մարդիկ չեն բոյկոտում։
Միջադեպից հետո Ժոզե Մոուրինյոն կարմիր քարտ է ստացել։
Մասնավորապես շեշտվում է, որ Թուրքիան երկար տարիներ ներկայացուցիչ չունի UEFA-ի խորհրդում, իսկ Հայաստանը 4 տարի ժամկետով ունի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |