Քաղաքական17:00, 27 Սեպտեմբեր 2024
Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ-ից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանն ընդգծել է, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա դժվարությունները շարունակվում են:
Նա նաև նշել է, որ ցանկանում է առաջիկայում ԱՄՆ-ում անցկացվելիք ընտրություներից հետո փոփոխություններ տեսնել Թուրքիայի նկատմամբ Ամերիկայի կողմից վարվող քաղաքականության մեջ:
«Ես ցանկանում եմ, որ նա, ով նախագահ ընտրվի, չվերաբերվի նախորդ ղեկավարի պես: F-35-ի խնդիրը շարունակվեց ոչ միայն հարգարժան Դոնալդ Թրամփի ժամանակաշրջանում, այլև նրանից հետո:
Թե՛ հանրապետականները և թե՛ ժողովրդավարները կրկին ու կրկին հիասթափեցնում են մեզ: Արդյո՞ք նոր ժամանակաշրջանում ևս կշարունակվի այս քաղաքականությունը: Տեսնենք»,-հավելել է նա:
Թուրքական պետության ղեկավարը հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ն F-35 կործանիչների համար պարտք է Թուրքիային և Թուրքիան այդ պարտքը վերցնելու համար շարունակելու է գործադրել անհրաժեշտ ջանքերը:
Նշենք, որ Էրդողանն ԱՄՆ էր մեկնել սեպտեմբերի 21-ին՝ մասնակցելու «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |