Հարցազրույց10:33, 27 Սեպտեմբեր 2024
Թաթուլ Մանասերյան. «Շատ հրապուրված չեմ հայ-թուրքական սահմանի բացման հարցով»
Հայ-թուրքական սահմանի բացման շուրջ ծավալվող գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք հայ և թուրք տնտեսագետների հետ։
Արդյո՞ք կան մշակված մեխանիզմեր, թե ինչպե՞ս է պետք գործել սահմանի հնարավոր բացման պարագայում, հատկապես ո՞ր ոլորտներում կա համագործակցելու ներուժ։ Այս և այլ հարցերի շուրջ Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանը զրուցել է տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանի հետ։
- Պրն Մանասերյան, Թուրքիայի կողմից սահմանի փակումն այս ողջ ընթացքում լոգիստիկ ի՞նչ խնդիրներ է առաջացրել Հայաստանի համար։
- Դա ձեզ պետք է հայտնի լինի, արդեն քանի տարի է այդ խնդիրները կան և դրանց հետևանքով Հայաստանի Հանրապետությունը ստիպված է լինում վճարել շատ ավելի թանկ տրանսպորտային ծախսերի համար։ Անկախության տարիներին ակնհայտ է, որ Հայաստանը շատ թանկ գին է վճարել շրջափակման պատճառով ազգային տնտեսության մրցունակության համար, արտաքին շուկաներ դուրս գալու համար և այլն, այնպես որ, ակնհայտ է, որ այս ամենը չափազանց ծանր է անդրադարձել Հայաստանի վրա։
- Ի՞նչ դիտարկում ունեք սահմանի բացման դեպքում հայկական ապրանքների հնարավոր արտահանման հեռանկարի վերաբերյալ։
- Ես շատ հրապուրված չեմ սահմանի բացման հարցով, ասեմ թե ինչու։ Սահմանը Թուրքիան ոչ թե պետք է բարեհաճի բացել, այլ պարտավոր է բացել, որովհետև ցամաքային երկրներին վերաբերող առնվազն երեք միջազգային կոնվենցիա է ստորագրել, համաձայն որոնց՝ դեպի ծով ելք ունեցող երկրները պարտավոր են ցամաքային երկրներին (landlocked country) տրամադրել ճանապարհ` ընդ որում անվճար։ Այս պարագայում Վրաստանը ևս պարտավոր է դա անել։ Վերջինս, իհարկե, տրամադրում է այդ ճանապարհը, բայց, ինչպես գիտենք, անվճար չէ։ Հայաստանը վճարում է դրա համար, այնպես որ երբ խոսում են կոմունիկացիաները բացելու մասին, Թուրքիան նախ պիտի բարի լինի հարգել միջազգային իրավունքը, միջազգային իրավունքի նորմերը և հատկապես այդ երեք պայմանագրերը, որոնց տակ ստորագրել է 1948, 1957 և 1969 թվականներին։ Դրանից հետո նոր կխոսենք սահմանի բացման մասին։
- Արդյո՞ք կան մշակված մեխանիզմեր, թե ինչպե՞ս է պետք գործել սահմանի հնարավոր բացման դեպքում։
- Ինձ նման մեխանիզմներ հայտնի չեն։ Փորձագետներին ու գիտնականներին նման տեղեկատվություն հայտնի չէ, հասանելի չէ։ Դրանք պարտավոր են անել կառավարության համապատասխան մարմինները։
- Երկու երկրների միջև հատկապես ո՞ր ոլորտներում եք համագործակցության ներուժ տեսնում։
- Այս պահին կարծում եմ միայն էներգետիկ ոլորտում կարող են համագործակցել։ Հայաստանն օգտագործում է իր էներգետիկ ռեսուրսների ներուժի միայն 1/3 մասը։ Դեռևս 2009 թվականին կար համաձայանգիր, ըստ որի՝ Հայաստանից Թուրքիա պետք է արտահանվեր 4․5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Բայց դա զուտ քաղաքական դրդապատճառներով չի իրականացվել և չի արտահանվել Թուրքիա։ Այլ ոլորտներ ևս կարելի է մատնանշել, բայց ընդահնուր առմամբ թուրքական ապրանքների էքսպանսիան լուրջ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար։
- Այսինքն կարող է հայկական շուկան ողողվել թուրքական ապրանքներո՞վ։
- Այո, որովհետև ավելի էժան են՝ մասշտաբի էֆեկտից ելնելով։ Թուրքիան 90 միլիոնանոց սպառողական շուկա ունի։ Ապրանքն ավելի շատ է արտադրում, հետևաբար միավորի գինն ավելի քիչ ստացվում, ուստի կարողանում է ավելի էժան վաճառել։ Բնականաբար, փոքր շուկայով Հայաստանի հետ դա անհամամետալի է, դժվար կլինի կարծում եմ նման մրցունակությունը։ Ասեմ նաև, որ շատ անորակ ապրանքներ էլ կան, հատկապես գյուղատնտեսական ապրանքները՝ մասնավորապես լոլիկ և այլն։
- Ադրբեջանում ու հատկապես Թուրքիայում շատ է խոսվում Սյունիքով անցնող միջանցքի կամ ճանապարհի մասին։ Ի՞նչ դիրքոշում ունեք այդ հարցի վերաբերյալ տնտեսական նշանակության առումով։
- Միջանցքն օգտագործում են միմիայն մարդասիրական իմաստով։ Այն, ինչը որ ադրեջանցիներն ու թուրքերը միտումնավոր անում են՝ շրջանառության մեջ են դնելով այդպիսի եզրույթներ, դա հատուկ նպատակ ունի, որպեսզի ցույց տան, իբր դա մարդասիրական է և այլն։ Մինչդեռ դա առևտրային, մասնավոր, իսկ իմ խորին համոզմամբ նաև ռազմական նշանակության ունի։ Ոչ ոք չի երաշխավորում, որ չավարտված պատերազմի պայմաններում Ադրբեջանը և Թուրքիան չեն զբաղվի նաև զենքի առևտրով զբաղվեն՝ այս անգամ արդեն նշանառության տակ վերցնելով Հայաստանի Հանրապետությունը։
Այս պայմաններում նույիսկ եթե միայն մասնավոր առևտրի մասին է խոսքը, ճանապարհը լրիվ բավարար է, որ վերահսկվի ՀՀ-ի կողմից և ապահովի բեռների ու ուղեվորների անվտանգությունը։ Այնպես որ եթե այստեղ ուրիշ օրակարգ չկա, Սյունիքով անցնող ճանապարհը կարող է պարզապես նորմալ գործել, բայց ինչպես սկզբում նշեցի, Թուրքիան պարտավոր է հարգել միջազգային իրավունքը և այդ երեք կոնվեցիաներով բացել Հայաստանի ճանապարհը դեպի Սև ծով։
- Այսինքն եթե այդ ճանապարհը լինի ՀՀ-ի վերահսկողութան ներքո, դրանից տնտեսական օգուտներ կստանա՞ Հայաստանը։
- Ընդհանրապես բաց կոմունիկացիաներն օգտակար են, բայց դրանք պետք է վերահսկելի լինեն։ Նախ և առաջ պետք է հաշվառել բոլոր այն սպառնալիքները, որոնք կան Հայաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում և որպես տնտեսագետ առաջին հերթին նկատի ունեմ տնտեսական սպառնալիքները։
Կարծում եմ, տարածաշրջանային շահերից ելնելով, Թուրքիան պետք է խորամիտ գտնվի և ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի և Իրանի հետ համագործակցի, որպեսզի միասին ապահովեն տարածաշրջանային անվտանգությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |