Քաղաքական11:07, 27 Սեպտեմբեր 2024
Էրդողան. «Իմ ցանկությունն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև զարգացումները կարգավորենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում «Թուրքական տանը» պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին՝ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարաչպետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրս իր տված ուղերձներում նշել է, որ ցանկանում է թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները հասցնել ավելի բարձր մակարդակի։
Լրագրողի «Հանդիպման ընթացքում, հատկապես հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքը, հնարավո՞ր է կայացվեն որոշումներ, որոնք Թուրքիա-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն ավելի առաջ տանեն» հարցին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահը նշել է.
«Երբ նայում ենք հարգելի Փաշինյանի մոտեցմանը, նա բացասական տրամադրված չի երևում։ Մեզանից ցանկանում են, որ, որպես Թուրքիա, պահ առաջ ապահովենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, որ հանգստության մեջ ապրեն որպես հարևաններ։ Մենք էլ, առանց այդ էլ, դա ենք ձգտում, դա ենք ջանում»։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այս պահին Ադրբեջանը նման սպասում, ձգտում ունի ու Հայաստանի մեջ ևս դա տեսանելի է։ Թուրքիան կարծում է, որ ձևավորվելիք հանգստության և խաղաղության մթնոլորտը բոլորի համար լավագույնն է լինելու։
«Իմ ցանկությունն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս զարգացումները, տա Ալլահը, աստիճանաբար կարգավորենք, լուծենք, և Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա այս խնդիրները հաղթահարելու միջոցով արդեն ընկնենք հունի մեջ։ Քանի որ երկու կողմերն էլ իրականում կողմ են խաղաղությանը»,-շեշտել է Էրդողանը։
Ինչպես նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղությունը երկու երկրների համար էլ կբացի նոր հնարավորությունների և ձեռքբերումների դուռ։ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը ևս դրական ազդեցություն կկրի խաղաղության գործընթացի դրական հանգուցալուծումից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, ինչպես նաև Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռամադանի տոնի առթիվ:

Արմին Լաշետը նշել է, որ արտաքին քաղաքականությունը պետք է ուշադիր գնահատվի, քանի որ մի շարք հարցերում կա Թուրքիայի կարիքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |