Քաղաքական10:50, 30 Սեպտեմբեր 2024
Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է Կիպրոս կղզում հավասարակշռությունը խախտելու մեջ

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի նկատմամբ զենքի էմբարգոի (արգելանք) չեղարկումը նորից երկարաձգելու որոշմանը:
«Այս խոշոր սխալը մեծացնելու է կղզու զինումն ու վնասելու է տարածաշրջանում փխրուն հավասարակշռությանը»,- ասվել է հայտարարության մեջ:
Բացի այդ ընդգծվել է, որ Կիպրոսի զինմանն ուղղված քայլերի աճի ֆոնին, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ) կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցներն ուղղված հունական պետության այդպիսի գործելաոճի դեմ:
«Մենք հավատում ենք, որ ՀԿԹՀ-ն (ինքնահռչակ) կձեռնարկի բոլոր միջոցները՝ մեծացնելով պաշտպանունակությունն ու զսպան կարողունակությունը»:
Նշենք, որ ԱՄՆ-ն 2020-ի սեպտեմբերին էր որոշում կայացրել զենքի էմբարգոն հանել Կիպրոսի դեմ, իսկ 2022-ին համապատասխանը փաստաթուղթն ավելի ընդլայնվել և 2023-ին նորից երկարաձգվել էր:
Հերթական երկարաձգումը ուժի մեջ է մտնելու արդեն 2024-ի հոտեմբերի 1-ից: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ մեկ տարի հետո, այն նորից երկարաձգվելու է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Համաձայնագրով արևային, քամու և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիան Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա երթուղիով կհասնի Եվրոպա։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ մտահոգված են տարածաշրջանում, հատկապես Սիրիայում և Լիբանանում, Թուրքիայի խաղացած դերից:
Նախարարներն այցելել են տարբեր խանութներ և լուսանկարներ հրապարակել խանութներից՝ ցույց տալով, որ մարդիկ չեն բոյկոտում։
Միջադեպից հետո Ժոզե Մոուրինյոն կարմիր քարտ է ստացել։
Մասնավորապես շեշտվում է, որ Թուրքիան երկար տարիներ ներկայացուցիչ չունի UEFA-ի խորհրդում, իսկ Հայաստանը 4 տարի ժամկետով ունի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |