Տնտեսական10:15, 04 Հոկտեմբեր 2024
Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները
Ստամբուլում կայացել է Միջին միջանցքի կապուղիներից մեկը հանդիսացող Լապիս Լազուլի երթուղու երկրների (Ադրբեջան, Վրաստան, Աֆղանստան, Թուրքմենստան, Թուրքիա) տրնասպորտի նախարարների հանդիպումը։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթում նշել է, որ «Թուրքիան արևելքից եկող գոյություն ունեցող գծերի և Զանգեզուրի միջանցքի նման պլանավորվող նոր գծերի հետ միասին ամենօրյա ռեժիմով աշխատում է նաև հարավից եկող երթուղիների ուղղությամբ, ինչպիսին է Զարգացման ճանապարհը»։
Նա նշել է, որ Իրաքի և Պարսից ծոցի երկրների հետ ցանկանում են իրականացնել «Զարգացման ճանապարհի նախագիծը», որը կկապի Պարսից ծոցը Թուրքիային, ինչպես նաև հավելել, որ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Բուլղարիայի հետ՝ բացելու երկրորդ երկաթուղին, որպեսզի խցանումներ չլինեն:
Անդրադառնալով Լապիս Լազուլի երթուղու երկրների տրանսպորտի նախարարների հանդիպմանը, թուրք նախարարն ասել է․ «Նրանք հանգամանալից մտքեր փոխանակեցին մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներին առնչվող ներդրումները, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի սակագնային և մաքսային պրակտիկան, վարչական հարցերը, անվտանգության միջոցառումները և ռիսկերի կառավարումը»։
Ուրալօղլուն երկկողմ հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։
Թուրք նախարարը X–ում գրել է, որ իր «թանկագին» գործընկերոջ հետ քննարկել են Ասիայի և Եվրոպայի միջև ուժեղ և ռազմավարական կապ ապահովող Միջին միջանցքի հարցը։
«Շարունակելու ենք աջակցել յուրաքանչյուր ոլորտում ջան Ադրբեջանին և համագործակցության մեջ լինել մեր եղբայրների հետ»,-գրել է Ուրալօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |