Քաղաքական10:08, 07 Հոկտեմբեր 2024
Թուրք ընդդիմադիր կուսակցապետը Էրդողանին կոչ է անում քայլեր ձեռնարկել Սիրիայում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը ընտրողների հետ հանդիպում է անցկացրել հարավային Հաթայ նահանգում:
Հավաքի ընթացքում Օզելը նախ ներողություն է խնդրել վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Հաթայում հաղթանակ չտանելու համար, ապա հայտարարել, որ 20 ամիս անց միասին պայքարելու են հաղթանակի համար:
Բացի ընտրական թեմաներ շոշափելուց, Օզելն անդրադարձել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ համաներում շնորհելու որոշմանը և դիմել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Կարևորում եմ սիրիական վարչակազմի՝ մեզնից պաշտոնական գրավոր նամակի պահանջը: «Օրը կհայտարարենք» ասել են, ես էլ սպասում եմ:
Եթե Էրդողանն ինձնից առաջ գնա՝ ուրախ կլինեմ, եթե խնդիրը լուծի, ուրախ կլինեմ, բայց հիմա հնարավորթյուն կա: Ասադը համընդհանուր ներում է շնորհել, ինչի՞ն ես սպասում:
Իսկույն գնա՛ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկի՛ր»,-ասել է ընդդիմադիր կուսակցապետը:
Օզելն անդրադարձել է նաև երկրի միգրացիոն խնդիրներին և շեշտել, որ դրա ֆոնին արաբների նկատմամբ ատելության խոսույթ է ձևավորվում:
«Հաթայում, Մարդինում, Ուրֆայում 6.5 մլն համքաղաքացի է ապրում, որոնց մայրենի լեզուն արաբերենն է, իրենք արաբ են, բայց նաև այս հայրենիքի բարի զավակն են»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |