Քաղաքական12:19, 07 Հոկտեմբեր 2024
ԹՊԿ անդամ պետությունների փոխարտգործնախարարներն անդրադարձել են կազմակերպության ապագային
Ադրբեջանի և Ղրղզստանի փոխարտգործնախարարներ Էլնուր Մամեդովը, Այբեք Մոլդոգազիևը և Ուզբեկստանի փոխարտգործնախարարության աշխատակից, դիվանագետ Նուրիդդին Ուբայդուլլաևը զրուցել են թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության թղթակցի հետ:
Նրանք թղթակցի հետ զրույցում գնահատականներ են տվել «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) վերաբերյալ:
Մամադովն ընդգծել է, որ 2009-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի կողմից ստորագրված Նախիջևանի պայմանագիրը շրջադարձային կարևորություն է ունեցել ԹՊԿ-ի համար:
Ընդգծելով կազմակերպության հիմնադրման 15-րդ տարելիցը, նա նշել է, որ «ԹՊԿ»-ում օգտակար համագործակցություն է եղել քաղաքականության, տնտեսության և առևտրի ոլորտներում:
Մամադովի խոսքով, «ԹՊԿ»-ն նաև մոտ հարաբերություններ է կառուցել միջազգային տարբեր կազմակերպությունների հետ:
Ադրբեջանցի փոխնախարարը, անդրադառնալով ԹՊԿ-ի ապագային և տեսլականին, հիշեցրել է հուլիսին օկուպացված Շուշիում «ԹՊԿ» անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված «Ղարաբաղի Դեկլարացիան» և այդ համատեքստում նշել, թե հավատում է «ԹՊԿ»-ի ու թյուրքական պետությունների՝ ապագայում էլ ավելի ուժեղ լինելուն:
Մոլդոգազիևը իր հերթին խոսել է անդամ պետությունների հարաբերություններից. «Մեր երկրների միջև մոտ, բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացման հարցում շատ դրական և լավատես ենք»:
Նա նաև հիշեցրել է, որ նոյեմբերի 6-ին Բիշքեկում անցկացվելու է «ԹՊԿ պետությունների նախագահների խորհրդի գագաթնաժողովը»:
Ղրղզստանի փոխարգորնախարարը հայտնել է, որ կազմակերպության օրակարգում մի շարք հարցեր կան և դրանք լինելու են թե Անկարայում սպասվող նիստի և թե Բիշքեկում անցկացվելիք գագաթնաժողովի օրակարգում:
Նա նշել է, որ ամեն տարի կազմակերպության անդամ բոլոր պետությունները փորձում են անել հնարավոր ամեն բան առևտրի, տնտեսության և լոգիստիկ ոլորտներում ունեցած համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:
«Այս կազմակերպության ապագան բավական լավատեսական է, այս կազմակերպությունների շրջանակներում պետք է բազմակողմանի հարաբերություններ ամրապնդենք և խորացնենք»,-հավելել է նա:
Ուզբեստկանցի դիվանագետ Ուդայդուլլաևը ևս անդրադարձել է Նախիջևանի պայմանագրի 15-րդ տարելիցին, շնորհավորել այն, ապա խոսել «ԹՊԿ»-ի մասին:
Նա ընդգծել է, որ հիմնման օրվանից ի վեր կազմակերպությունը միտված է եղել թյուրքական ժողովուրդների թե՛ պատմական կապերի, թե՛ ընդհանուր լեզվի, թե՛ մշակույթի և թե՛ սովորությունների ուղղությամբ գործելուն:
«Այն, հիմնվելով փոխադարձ վստահության, շահի և հավասարության ոգու վրա՝ ուղղված է ընդհանուր զարգացմանը»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |