Իրավական13:33, 08 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի իշխանությունները մտադիր են կոտրել երկրում տիրող անպատժելիության ընկալումը
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Նա անդրադարձել է երկրում տիրող իրավական վիճակին և հայտարարել, որ թույլ չեն տալու անպատժելիության ընկալման ձևավորումը:
Չելիքն ընդգծել է, որ այս հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մտահոգված ու վճռական է, այնպես, ինչպես ամբողջ իշխող կուսակցությունը:
«Սրա շրջանակներում մշտապես դիտարկվելու են քաղաքականության ստանձնած պարտականությունները և կիրառվող օրենսդրական կարգավորումները»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի հասարակության շրջանում մեծ աղմուկ էր բարձրացրել մանկահասակ Նարին Գյուրանի սպանությունը, որն ուղեկցվել էր նաև սեռական բռնությամբ:
Էրդողանն անձամբ էր անդրադարձել այդ թեմային՝ ընդգծելով այդ հարցում իրենց ունեցած հետևողականությունը:
Երեխայի սպանությունը միակ և առաջին դեպքը չէր, ինչպես նաև ավելի վաղ և հընթացս կանանց նկատմամբ արձանագրվող բռնությունները:
Թուրքիայում մեծ թափ են հավաքել նաև փողոցային հաշվեհարդարները. վերջերս դրանցից մեկի ընթացքում թուրք ոստիկան էր սպանվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նրանց թվում է նաև Սիիրթ նահանգի Քուրթալան շրջանի ղեկավարի օգնական Սադիե Աքթինը:
Թունչն ընդգծել է, որ ռեֆորմի փաստաթուղթը, որով էլ ավելի արդյունավետ նպատակներ են հետապնդվում, կհանրայնացվի երկրի նախագահի կողմից:
Իշխող «ԱԶԿ» խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է վերջերս երկրում տիրող իրավական վիճակին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները զուտ տնտեսական խնդիրների անդրադարձով հնարավոր չէ լուծել, այլ այն բավականին բարդ է և ունի տարբեր շերտեր։
Նշվում է, որ բերման ենթարկված անձը երկար ժամանակ ստացել է հոգեբանական բուժում։
Նշվում է, որ երկրի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Իսրայելի ռազմագործողությունների և Մերձավոր արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ իրազեկող ելույթ են ունենալու:
Քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Ինքնաթիռը արտակարգ վարէջք է կատարել Նյու Յորքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |