Գիտակրթական13:48, 09 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի կրթության նախարարություն. «Ոչ թե Միջին Ասիա, այլ Թյուրքիստան»

Թուրքիայի կրթության նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Մասնավորապես «Թուրքիայի հարյուրամյակի կրթության մոդելի» շրջանակում, որը կիրառելի է լինելու նախակրթարանի 1-ին, միջնակարգ դպրոցի 5-րդ, 9-րդ դասարանների և քոլեջի նախապատրաստական ծրագրում, դադարելու է «Միջին Ասիա» տերմինի կիրառումը:
Մոդելի համաձայն շարժվելու համար հրապարակվել են տերմինների և հասկացությունների կիրառման ճիշտ ձևերը:
Օրինակ` «Միջին Ասիայի» փոխարեն կիրառվելու է «Թյուրքիստան» ձևը: Նմանատիպ փոփոխությունների շարքում է նաև «Արտաքսման մասին օրենքը», որի փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման օրենք» տերմինը:
«Թյուրքիստան» տերմինի կիրառելի դարձնելու մասին փոփոխությունը թուրքական սոցցանցերում բավական դրական արձագանք է ստացել:
Հիմնականում նշվել է. «Արմատական փոփոխություն կրթության նախարարության կրթական ծրագրում. ոչ թե Միջին Ասիա, այլև Թյուրքիստան»:
Թուրք դոկտոր Ռամին Սադըքն էլ, անդրադառնալով տեղի ունեցածին, իր հերթին ընդգծել է դրա կարևորությունը.
«Այն որոշումը, որով մենք տեր ենք կանգնում Թյուրքիստան հայեցակարգին և կրթության նախարարության գրքերում այն տեղ է գտնում, շատ ճիշտ որշում է:
Թուրքիա նշանակում է թուրքերով խիտ բնակեցված տարածք: Միջին Ասիայում ո՞ր հանրությունն է ինտենսիվ կերպով ապրում:
Մեզ չի հետաքրքրում այն, թե ուրիշները ոնց են կոչում այս տարածքը: Մենք պետք է տեր կանգնենք մեր պատմությանը, մշակույթին և անցյալին»,-ասել է նա, ապա նաև հավելել, որ նախարարությունը սա սկսել է և այդպիսով կարևորություն տվել «Թյուրքիստանին»:
Սադըքը նաև ընդգծել է, որ նախարարության աշխատանքների շնորհիվ անցյալից ապագա ձգվող տեսլական է ձևավորվելու:
Նա շեշտել է, որ Թյուրքիստան տերմինը կիրառելով իրենք առաջնորդելու են դրա մասին մտքերն ու այլ երկրների՝ դրա ճիշտ կիրառումը ևս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |