Քաղաքական12:08, 09 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի ֆինանսների նախարարը ներդրումների նպատակով մեկնում է արաբական երկրներ
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը պաշտոնական այցով կլինի Կատարում և Քուվեյթում:
Այս մասին հայտնել է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Դոհայում Շիմշեքը հանդիպում է ունենալու Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ:
Թուրք նախարարը հանդիպումներ է ունենալու նաև Կատարի ֆինանսների նախարար Ալի բեն Ահմեդ Ալ Քեվարիի և «Կատարի ներդրումային մարմնի» (QIA) գործադիր տնօրեն (CEO) Մանսուր բեն Իբրահիմ Էլ-Մահմուդի հետ:
Նա նաև քննարկումներ է ունենալու «Invest in Türkiye» ծրագրի շրջանակներում ներդրում իրականացնողների հետ:
Քուվեյթում նախատեսվում է նախարարի հանդիպումն այդ երկրի ֆինանսների նախարար և տնտեսության ու ներդրումների հարցերով պատասխանատու պետնախարար Նուրա Սուլեյման Էլ-Ֆասսամի հետ:
Այս պարագայում ևս նախատեսված է հանդիպում Քուվեյթի ներդրումների մարմնի CEO-ի՝ Գանիմ Սուլեյման Էլ-Գունեյմանի հետ:
Շիմշեքը Թուրքիա կվերադառնա այնտեղ կայանալիք ներդրողների հետ հանդիպումից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |