Քաղաքական09:50, 14 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի կառավարությունը նիստ կգումարի
Հոկտեմբերի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարվի Թուրքիայի կառավարության հերթական նիստը:
Նախագահականում քննարկվելու են երկրի ներսում և երկրից դուրս տեղի ունեցող զարգացումները, օրակարգում են լինելու Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածի և Լիբանանի ուղղությամբ իրականացվող հարձակումները:
Մասնակիցներն անդրադառնալու են նաև ստեղծված իրավիճակի հետևանքով ռազմական գործողությունների տարածաշրջանում ընդլայնվելու ռիսկերը:
Այս համատեքստում մտքեր են փոխանակվելու ռազմագործողությունների ընդլայնումը կանխելու նպատակով Թուրքիայի կողմից իրականացվելիք քայլերի շուրջ:
Օրակարգից անմասն չի մնալու նաև ահբեկչության դեմ պայքարը, երկրի ներսում և երկրի սահմաններից դուրս իրականացված գործողությունները:
Էրդողանը տեղեկություններ է փոխանցելու Ալբանիա և Սերբիա իրականացրած իր այցերի և շփումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվելու նրա՝ բալկանյան երկրների հետ ունեցած շփումներին:
Քննարկման շրջանակների մեջ է մտնելու նա Թուրքիայի տնտեսության զարգացմանը միտված «Միջնաժամկետ ծրագրով» սահմանված նպատակների իրականացման հարցում արվելիք քայլերի վերաբերյալ:
Այս համատեքստում խոսվելու է երկրում տիրող գնաճի նվազեցմանը և ներդրումների, զբաղվածության ու ֆինանսական կայունությանը վերաբերող հարցերի մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը գումարել էր կառավարության նիստ, որի ընթացքում անդարադարձել էր Իսրայելի վերջին հարձակումներին։
AFAD-ի հաղորդմամբ, այն տեղի է ունեցել Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Էլազըղ նահանգի Սիվրիջեի շրջանում:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ալեն Սիմոնյանի և Նուման Քուրթուլմուշի օարակարգում եղել է հարաբերությունների կարգավորման գործըթնացը:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրները:
AFAD-ի հաղորդմամբ, այն տեղի է ունեցել Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Էլազըղ նահանգի Սիվրիջեի շրջանում:
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի խոսքով, այդ մասով բանակացություններն արդեն իսկ մեկնարկել են Բրյուսելում:
Հոկտեմբերի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարվի Թուրքիայի կառավարության հերթական նիստը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |