Քաղաքական10:13, 15 Հոկտեմբեր 2024
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահները
Հոկտեմբերի 14-ին Ժնևի միջազգային կոնֆերանս կենտրոնում «Միջխորհրդարանական միության 149-րդ գլխավոր վեհաժողովի» շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահներ Նուման Քուրթուլմուշն ու Սահիբա Գաֆարովան:
Կողմերը հայտնել են իրենց գոհունակությունը երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների մասով:
Քուրթուլմուշն ընդգծել է, որ երկու երկրները շարժվում են համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ունեցած ընդհանուր տեսակետներով, ինչը դրսևորվում է միջազգային հարթակներում:
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմին, ինչի համատեքստում ընդգծելով «ադրբեջանական կողմի հաղթանակը», նշել է, որ այդպիսով Կովկասում ուժային հարաբերակցությունը փոխվել է:
Թուրք պաշտոնյան խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին և շեշտել, որ դրա կյանքի կոչմամբ իրենք ցանկանում են ապահովել Ադրբեջանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ ժողովուրդների շահերը:
Գաֆարովան իր գոհունակությունն է հայտնել տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ և ուշադրություն հրավիրել երկու երկրների կապվածության վրա:
«Այս իրավիճակն ամրապնդելով համագործակցությունը, հնարավորություն է տալիս այն մեծացնելու»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
AFAD-ի հաղորդմամբ, այն տեղի է ունեցել Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Էլազըղ նահանգի Սիվրիջեի շրջանում:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրները:
Ալեն Սիմոնյանի և Նուման Քուրթուլմուշի օարակարգում եղել է հարաբերությունների կարգավորման գործըթնացը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ալեն Սիմոնյանի և Նուման Քուրթուլմուշի օարակարգում եղել է հարաբերությունների կարգավորման գործըթնացը:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրները:
AFAD-ի հաղորդմամբ, այն տեղի է ունեցել Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Էլազըղ նահանգի Սիվրիջեի շրջանում:
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի խոսքով, այդ մասով բանակացություններն արդեն իսկ մեկնարկել են Բրյուսելում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |