Իրավական11:38, 16 Հոկտեմբեր 2024
ԱՄՆ-ն 1 շաբաթից կորոշի հանձնել իր քաղաքացուն Թուրքիային, թե ոչ

Ամերիկյան դատարանը Ստամբուլում մահվան ելքով տեղի ունեցած վթարից հետո ԱՄՆ փախուստի դիմած Թիմուր Ջիհանթիմուրին Թուրքիային հանձնելու որոշումը թողել է կողմերի վերջին գրավոր պաշտպանական միջնորդություններից հետո:
Հոկտեմբերի 15-ին 4 ամիս շարունակ կալանքի տակ գտնվող Ջիհանթիմուրը վերջին անգամ մտել է դատական նիստի:
Նրա պաշտպանները «Ջոն Ջոզեփ Մոաքլի» դատարանում կայացած որոշման լսումների ժամանակ ընդգծել են, որ Թուրքիայում պատրաստված փաստաթղթերում ոչ մի մեղադրական պատրաստ չէ և շարունակվող հետաքննության փուլում ԱՄՆ քաղաքացուն Թուրքիային վերադարձնելը հակասում է երկրի սահմանադրությանը:
Դատախազությունն էլ իր հերթին հայտնել է, որ դատական գործի շրջանակներում առկա են անհրաժեշտ ապացույցները և անհրաժեշտ է 17 տարեկան Ջիհանթիմուրին հանձնել Թուրքիային:
Շուրջ 1 ժամ տևած դատական նիստից հետո դատավոր Դոնալ Ջաբելը որոշում է կայացրել պահանջել պաշտպանվող և մեղադրող կողմերից 1 շաբաթվա ընթացքում իրեն ուղարկել դատական գործի շրջանակներում 8 էջից բաղկացած իրենց տեսակետների պաշտպանության վերջնական գրավոր միջնորդությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |