Քաղաքական10:01, 16 Հոկտեմբեր 2024
Կիպրոսի թուրքական ինքնահռչակ պետության առաջնորդն ընթրել է Գուտերեշի հետ
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) ղեկավար Էրսին Թաթարը հայտարարություն է արել «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի հետ անցկացվելիք հաջորդ հանդիպման վերաբերյալ:
Նա նշել է, որ Անտոնիո Գուտերեշի հետ համաձայնության է հասել հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայի և Հունաստանի մասնակցությամբ:
Այս հայտարարությունները Թաթարն արել է ՄԱԿ-ի շենքում Գուտերեշի հրավերով ոչ պաշտոնական ընթրիքին մասնակցելուց հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ:
Այստեղ նաև նրան հարց է ուղղվել, թե ընթրիքի ընթացքում ինչպիսի հարցեր են քննարկվել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ և թե արդյո՞ք Գուտերեշը լավ է ընկալում, որ «ՀԿԹՀ»-ն չի հրաժարվելու իր «պետականությունից ու անկախությունից» և Կիպրոսի խնդրի լուծումը կայանում է երկու պետության ստեղծման մեջ:
Ի պատասխան լրագրողների հարցին, Թաթարը նշելով մի շարք հարցերի քննարկման մասին, տեղեկացրել է նոր տեսլական ներկայացնելու մասին, ապա պատճառաբանել.
«Որովհետև 50 տարի շարունակ դաշնային լուծման ջանքերն անհաջող եղան»,-հավելել է նա:
Թաթարը նաև ընդգծել է, որ առանց «ՀԿԹՀ»-ի անկախության հավասարության և միջազգային ստատուսի հաստատման պաշտոնական բանակցությունները չեն վերսկսվելու:
Ինքնահռչակ թուրքական պետության առաջնորդը նշել է նաև, որ Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ կղզում հանդիպել են և որոշում կայացրել նոր սահմանային անցակետերի բացման հարցը քննարկելու վերաբերյալ:
Բացի այդ, նա հավելել է, որ դա կիրականացվի՝ երբ հունական կողմի պահանջներն իրենց համար ընդունելի լինեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |