Տարածաշրջան12:40, 16 Հոկտեմբեր 2024
Մալաթիայում 5․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (Տեսանյութ)

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Մալաթիա նահանգի Քալե շրջանում ժամը 10։46 (տեղի ժամանակով) գրանցվել է 5․9 մագնիտուդ ուգնությամբ ու 10,7 կմ խորությամբ երկրաշարժ։
Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է Դիարբեքիրում, Էլազըղում, Քահրամանմարաշում, Թոքաթում, Էրզինջանում, Թունջելիում և Ադըյամանում։
Երկրաշարժի ուժգնության պատճառով Մալաթիայում մեկ օրով դադարեցվել է ուսումնական գործընթացը։ Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ:
Երկրաշարժից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ տվյալ տարածքներում սկսվել են սկանավորման աշխատանքները։
Նախնական տեղեկություններով, 3 շենք է մասամբ փլուզվել։ Երկրաշարժից հետո մոտ 30 հետցնցում է գրանցվել։
Մարդկային կորուստների մասին չեն հաղորդվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:

Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերն անդրադարձել են Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |