Քաղաքական12:20, 17 Հոկտեմբեր 2024
Էրդողանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում ընդունել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիին:
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տարածած լուրերի համաձայն՝ հանդիպումն անցել է փակ ձևաչափով և դրան ներկա են եղել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ու «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը հաջողություն է մաղթել Բարզանիին հոկտեմբերի 20-ին սպասվող պառլամենտական ընտրությունների առթիվ:
Նա նաև ընդգծել է այն ռիսկը, որ Իսրայելը տարածաշրջանը վերածում է համապարփակ պատերազմական գոտու:
Էրդողանը նաև ողջունել է Իրաքի ղեկավարության ջանքերը, որոնք միտված են երկիրը բախումներից հեռու պահելուն:
Թուրք ղեկավարը շեշտել է, որ «Զարգացման ճանապարհ» ծրագիրը կարևոր ներդրում է ունենալու ամբողջ տարածաշրջանի տնտեսության զարգացման, կայունության ու եղբայրության վրա և բոլոր տեսանկյուններից շահեկան է լինելու Իրաքյան Քուրդիստանի համար:
Էրդողանը ներկայացրել է, որ ծրագրով նախատեսվում է Պարսից ծոցից ցամաքային և երկաթուղային ճանապարհներով հասնել մինչև Թուրքիա և Եվրոպա:
Էրդողանի խոսքով, ծրագրի նպատակն է, Իրաքը և Թուրքիան իրար կապելով, ձևավորել համաշխարհային նշանակության առևտրային միջանցք:
Նա նաև ընդգծել է, որ այն նպաստելու է տարածաշրջանային հանգստությունը, բարօրությունն ու ներքին խաղաղությունը խաթարող ահաբեկչական վտանգի տևական չեղոքացմանը և հավելել, որ Թուրքիան մշտապես լինելու է Իրաքի և Իրաքի ժողովրդի կողքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |