Տարածաշրջան13:56, 17 Հոկտեմբեր 2024
Սիվասում գրանցվել է 2 երկրաշարժ (Տեսանյութ)

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Սիվաս (Սեբաստիա) նահանգում ժամը 11։29-ին (տեղի ժամանակով) 4.7, իսկ 11։39-ին 4.1 մագնիտուդ ուժգնությամբ իրարահաջորդ երկրաշարժեր են գրանցվել։
Նշվում է, որ տեղի ունեցած 2 երկրաշարժը ունեցել են 10.57 և 22.98 կմ խորություն։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ նախնական տվյալներով, զոհեր և ավերածություններ չկան։
Յերլիքայան նաև թարմացված տվյալներ է հրապարակել հոկտեմբերի 16-ին Մալաթիայում տեղի ունեցած 5.9 բալ ուժգնությամբ երկրաշարժից տուժած անձանց վերաբերյալ նշելով, որ նրանց թիվը հասել է 249-ի։
Միջանկյալ նշենք, որ ավելի վաղ Յերլիքայան հաղորդել էր, որ երկրաշարժից տուժել էր 187 մարդ, իսկ 43 մարդ՝ հոսպիտալացվել։
Նախարարը նաև հավելել է, որ Մալաթիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 3.3 բալ ուժգնությամբ 194 հետցնցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |