Քաղաքական09:35, 17 Հոկտեմբեր 2024
«Իսրայելական պատերազմական մեքենային» սատարող Էրդողանը մեղադրում է ՆԱՏՕ-ին՝ Իսրայելին աջակցելու համար

«Wsws.org» կայքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի նախագահի կողմից Հյուսիսատլանտային դաշինքի անդամներին (ՆԱՏՕ) ուղղված քննադատություններին կապված Իսրայելի գործողությունների հետ:
Ուշադրություն է հրավիրվել նաև այն բանի վրա, որ մինչ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատում է նրանց, Թուրքիան շարունակում է համագործակցել Իսրայելի հետ, որը բնօրինակ տեքստում ունի հետևյալ ձևակերպումը. «Մինչ Թուրքիան շարունակում է կերակրել Իսրայելի պատերազմական մեքենան...»:
Այսպիսով, Էրդողանը հոկտեմբերի 14-ին «X»-ում կատարած գրառմամբ անդարդարձել էր Լիբանանում տեղակայված Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) խաղաղապահ ուժերի հետ կապված միջադեպին, որն առնչվում էր այդ երկրում Իսրայելի գործողություններին:
«Այն տեսարանը, որ «ՄԱԿ»-ը նույնիսկ չի կարողանում պաշտպանել իր սեփական անձնակազմին, ամոթալի և մտագոհիչ է միջազգային համակարգի համար:
Իսրայելական տանկերը մտնում են «UNFIL»-ի տարածք, հարձակվում խաղաղապահ զորակազմի զինվորների վրա, նույնիսկ նրանց մի մասին վիրավորում, սակայն ՄԱԿ ԱԽ-ն այս ամբողջ «ավազակությունը» միայն տրիբունայից է դիտում:
Սրա անունն անօգնականություն է: Դա նշանակում է հանձնվել Իսրայելի ագրեսիային»,-ասել է Էրդողանը:
Կայքում տեղադրված նյութում զուգահեռ հղում է տրվում իսրայելական «Ynet» լրատվակայքին, որի համաձայն՝ Թուրքիան ամենևին էլ չի դադարեցրել Իսրայելի հետ առևտուրը:
«Այնուամենայնիվ, չնայած մինչ այժմ Իսրայել ապրանքների արտահանման թուրքական էմբարգոյին, արտահանումը Պաղեստին շարունակվում է և դրա մեծ մասն անուղղակի ճանապարհներով հասնում է Իսրայելի տնտեսությանը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |