Տնտեսական13:07, 17 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի առևտրի նախարար. «Ամբողջությամբ դադարեցված է առևտուրը Իսրայելի հետ»

Ստամբուլում կայացել է «Համաշխարհային միջոլորտային համագործակցության 11-րդ համաժողովը», որին մասնակցել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։ Նա նշել է, որ նման ֆորումները, տոնավաճառներն ու երկկողմ գործարարների հետ հանդիպումները նպաստում են Թուրքիայի արտաքին առևտրի ավելացմանը։
Անդրադառնալով Թուրքիա-Իսրայել առևտրային հարաբերություններին՝ նախարարը նշել է, որ ի սկզբանե Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրել առևտուրը նզազեցնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ մաքսակետերում գործարքները մասամբ դանդաղել են ու հավելել է, որ իհարկե առևտուրը մասնավոր հատվածն է անում ու այդ համատեքստում ամեն ամիս 30-40% առևտրի նվազում է գրանցվել։
«Մենք ապրիլի 7-ին սահամանափակումներ դրեցինք Թուրքիայից Իսրայել տարվող 54 խումբ ապրանքի վրա։ Մայիսի 2-ին մաքսակետում դադարեցրինք մեր առևտուրն Իսրայելի հետ՝ թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը, քանի որ Իսրայելը չհամաձայնեց հրադադարի և կանխեց մարդասիրական օգնության հոսքը։ Իսրայելի համար ոչ մի գրանցման գործընթաց չի արվում։ Մեր մաքսային համակարգը փակ է»,- հայտնել է նախարարը։
Բոլաթը նաև հավելել է, որ Պաղեստինի կառավարության և Պաղեստինի էկոնոմիկայի նախարարության համառ խնդրանքով Թուրքիան թույլ է տալիս ներմուծումներ, որոնք պաղեստինցի ներկրողները ցանկանում են կատարել Պաղեստինի էկոնոմիկայի նախարարության թույլտվությամբ մաքսային ընթացակարգերի ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Գագաթնաժողովը կկայանա Հոնկոնգում մարտի 27-ին։

Նմանատիպ ընկերությունների սնանկացումը և փակվելը հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց գործազրկությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |