Հասարակական10:30, 17 Հոկտեմբեր 2024
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է 187 մարդ

Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի Մալաթիա նահանգում գրանցված խոշոր երկրաշարժի հետևանքով 187 մարդ է տուժել, իսկ 43 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան։
Նշենք, որ Մալաթիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել էր Դիարբեքիրում, Էլազըղում, Քահրամանմարաշում, Թոքաթում, Էրզինջանում, Թունջելիում և Ադըյամանում։
Երկրաշարժի ուժգնության պատճառով Մալաթիայում երկու օրով դադարեցվել է ուսումնական գործընթացը պետական և մասնավոր հաստատություններում։ Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում է, որ Մալաթիա նահանգի Քալե շրջանում ժամը 10։46 (տեղի ժամանակով) գրանցվել է 5․9 մագնիտուդ ուգնությամբ ու 10,7 կմ խորությամբ երկրաշարժ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:

Նշվում է, որ քաղաքացիներից մեկը, որն ունի հոգեկան խնդիրներ այդ կերպ ցանկացել է իր բողոքն արտահայտել։

Անթալիայում ընթացող բողոքի ակցիաները Պիկաչուի մասնակցությամբ մեծ տարածում են գտել և քննարկվել թուրքական մեդիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |