Տնտեսական13:11, 18 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի 2025-ի բյուջեն կկազմի 14,7 տրիլիոն լիրա

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն անցկացրել է 2025 թվականի Կենտրոնական կառավարության բյուջեի մասին օրենքի առաջարկի տեղեկատվական ժողովը։
Նա նշել է, որ 2025 թվականի կենտրոնական կառավարության բյուջեում կանխատեսվում է, որ բյուջեի ծախսերը կկազմեն 14 տրիլիոն 731 միլիարդ լիրա, իսկ եկամուտները՝ 12 տրիլիոն 800 միլիարդ լիրա։ Ըստ այդմ՝ Թուրքիայի 2025-ի բյուջեն կկազմի 14,7 տրիլիոն լիրա։
Ըստ Յըւլմազի՝ օրինագիծն ունի ներդրումների, զբաղվածության, արտադրության և սոցիալական բարեկեցության ավելացման մոտեցում։ Երկրաշարժի գոտու բարելավման, աղետների նկատմամբ դիմադրողականությունը բարձրացնելու համար 2025-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 584 մլրդ լիրա։
Պաշտպանական արդյունաբերության աջակցության հիմնադրամին հատկացվել է 252 մլրդ։ Կրթության բյուջեն՝ բարձրագույն կրթությունն էլ ներառյալ կավելացվի մինչև 2 տրիլիոն 181 մլրդ լիրա։ Ամենամեծ մասնաբաժինը 14.8-ը հատկացվում է կրթությանը։ Իսկ առողջապահության ոլորտին կհատկացվի 2 տրիլիոն 435 մլրդ լիրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Գագաթնաժողովը կկայանա Հոնկոնգում մարտի 27-ին։

Նմանատիպ ընկերությունների սնանկացումը և փակվելը հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց գործազրկությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |