Քաղաքական12:57, 19 Հոկտեմբեր 2024
3+3 հարթակի հանդիպումից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն

Ստամբուլում կայացած 3+3 տարածաշրջանայաին խորհրդատվական հանդիպումից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն։
Ըստ համատեղ հայտարարության՝ ընդգծվել է հարթակի շարունակականության կարևորությունը տարածաշրջանային ու միջազգային խաղաղությունն ու կայունությունը վտանգող ներկա բարդ զարգացումներ ֆոնին, ինչպես նաև որոշում է կայացվել 3+3 ձևաչափով էլ ավելի ամրապնդել համագործակցությունը։
Արտգործնախարարները հաշվի առնելով փոխադարձ շահերի իրացմանն ուղղված համատեղ ջանքերից բխող բարիդրացիական հարաբերություններ ունենալու կարևոր անհրաժեշտությունը՝ մատնանշել են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները ու հաստատել վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության, երկրների ներքին գործերին չմիջամտելու, ուժի սպառնալիքի կամ կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը։
Նախարարները քննարկել են տարածաշրջանին հետաքրքրող կարևոր հարցեր ու գնահատել տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։
Մասնավորապես տարածաշրջանում վստահության, բարօրության ու կայունության հաստատման գործում նախարարները մատնանշել են տարածաշրջանի տնտեսական համագործակցության կառուցողական դերը և որ այն փոխակերպում է վիճելի հարցերը տնտեսական և առևտրային զարգացման հնարավորություններով։ Որոշում է կայացվել ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները, որոնք տարածաշրջանում նպաստում են բոլոր երկրներին տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում։ Նշվել է նաև, որ 3+3 հարթակի դռները միշտ բաց են Վրաստանի համար։
Նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում թեժացող իրավիճակի վերաբերյալ ու խստորեն դատապարտել ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների լուրջ խախտումները, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։
Կոչ է արվել անհապաղ հրադադար հաստատել Մերձավոր Արևելքում՝ վերջ դնելով բոլոր հարձակումներին և ապահովելով մարդասիրական օգնության հասանելիությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, ինչպես նաև Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռամադանի տոնի առթիվ:

Արմին Լաշետը նշել է, որ արտաքին քաղաքականությունը պետք է ուշադիր գնահատվի, քանի որ մի շարք հարցերում կա Թուրքիայի կարիքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |