Հասարակական09:35, 21 Հոկտեմբեր 2024
Մահացել է Ֆեթուլլահ Գյուլենը

Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից կողմից հետապնդվող, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է:
Այս մասին հայտարարություն է տարածվել Գյուլենին պատկանող «Herkül» կայքի «X»-ի օգտահաշվում:
«X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ 83 տարեկան Գյուլենը մահացել է հոկտեմբերի 20-ին հիվանդանոցում:
Լուրը հաստատել է նաև Գյուլենի զարմիկը:
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։ Թուրքական կողմն արդեն երկար տարիներ է ինչ ԱՄՆ-ից պահանջում է, որ Գյուլենը արտահանձնվի, սակայն Վաշինգտոնը չի բավարարել այդ պահանջը մինչ օրս։
Գյուլենը մեղադրվում է նաև Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» ղեկավարը լինելու մեջ և վերջինիս նկատմամբ այդ հատկաիշներով դատական գործ կա հարուցված:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |