Ռազմական16:39, 22 Հոկտեմբեր 2024
Ստամբուլում մեկնարկել է «SAHA» միջազգային պաշտպանության, օդատիեզերական արդյունաբերության տոնավաճառը

Ստամբուլի էքսպո կենտրոնում մեկնարկել է «SAHA» միջազգային պաշտպանության, օդատիեզերական արդյունաբերության տոնավաճառը։
Թուրքիայի արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հանդես է եկել բացման խոսքով, որտեղ նշել է, որ էքսպոն կտևի մինչև հոկտեմբերի 26-ը։ 2002-ից մինչ օրս Թուրքիան տրամադրել է խրախուսական վկայականներ պաշտպանական արդյունաբերության ոլորտում 883 ներդրման համար ու ճանապարհ է հարթել 128 մլրդ լիրա ֆիքսված ներդրումների համար։
Ըստ նախարարի՝ համաշխարհային պաշտպանական արդյունաբերության ծախսերը վերջին 10 տարում աճել են 1.75 տրիլիոն դոլարից մինչև մոտավորապես 2.5 տրիլիոն դոլար։ Քաջըրը հայտնել է, որ պաշտպանական արտադրանքի արտահանումը անցյալ տարի հասել է 5,5 միլիարդ դոլարի և հավելել, որ 2024-ի 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է 12%-ով։
Քաջըրը նշել է, որ «KIZILELMA»-ի և «ANKA-3»-ը, որի փորձարկումները շարունակվում են ու Թուրքիան հաստատուն քայլեր է ձեռնարկում դեպի լիովին անկախ Թուրքիա նոր սերնդի անօդաչու թռչող սարքերով, որոնք իրենց առաքելությունները կկատարեն ներքին զինամթերքով: Նաև հավելել է, որ տարածաշրջանային սպառնալիքների դեմ կանխարգելիչ, հեռահար հիպերձայնային բալիստիկ հրթիռների ստեղծման աշխատանքները շարունակվում են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։

«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական և նախարարության մամուլի խոսնակը հանդես է եկել ամենշաբաթյա մամուլի ասուլիսով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |