Քաղաքական11:22, 22 Հոկտեմբեր 2024
Էրդողանը «նախագահական գորգի» տակ սրբել է այն փաստը, որ ինքը երկար ժամանակ Գյուլենի հանցակիցն է եղել
Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» ղեկավար Ֆեթհուլլահ Գյուլենի մահվան լուրին անդրադարձել են նաև Գերմանիայից։ Մասնավորապես Գերմանիա-Թուրքիայի միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ։
Գերմանիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, Կանաչների Բունդեսթագի պատգամավոր Մաքս Լաքսը նշել է.«Գյուլենի մահվան վերեբարյալ լուրերն ինձ նորից տիպում են մտածել, թե նա ու իր կազմակերպությունը ինչպես է վերցրել իր թևի տակ ու երկար տարիներ աջակցել Էրդողանին ու Արդարություն և զարգացում կուսակցությանը։ Նույն կերպ հիշեցրել է Ահմեդ Շիքին ու այլ անձանց, թե ինչեր են նրանք արել Գյուլենին որպես քաղաքական իսլամի վտանգավոր երակ իրավացիորեն քննադատելու համար»։
Նա նաև հավելել է, որ Գյուլենի մահից հետո նրա շարժումը պետք է օգտվի այդ հնարավորությունից՝ նայելու սեփական անցյալին ու համոզիչ կերպով առերերսվի դրա հետ։ Լաքսը նաև շեշտել է, որ դա կաևոր քայլ կլինի Թուքրիայի ժողովրդավարության համար։
Նրա խոսքով՝ այդ համայնքի անդամները կամ նրանք, որոնք կապ ունեն Գյուլենի հետ կամ կառույցի հետ, ենթարկվում են մարդու իրավունքների կոպտագույն խախտման։
Իսկ Գերմանիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամական խբմբի մամուլի խոսնակ ու Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Դաշնային ժողովի պատգամավոր Մաքիթ Քարաահմեթօղլուն գնահատականներ է տվել Գյուլենի մահից հետո նրա շարժման ու Էրդողանի վարած քաղաքական գծի վերաբերյալ։
«Գյուլենի հետ մահացավ ոչ միայն Թուրքիայի նախագահի ոխերիմ թշնամին, այլ նաև երկար ժամանակ Էրդողանի դաշնակիցը։ Նրանք միասին են գործել։ Նա թույլ է տվել Գյուլենին խորանալ պետական ապարատի մեջ։ Նրանք վնասազերծել են իրենց անհանգստացնող ռազմական գործիչներին ու հակառակորդներին։ Իշխանության և տեղի համար պայքարի պատճառով նրանց անկումից հետո Էրդողանը Գյուլենին անընդհատ «մեղավոր» է անվանել»։
Ըստ նրա՝ Էրդողանը «նախագահական գորգի» տակ սրբել է այն փաստը, որ ինքը երկար ժամանակ Գյուլենի հանցակիցն է եղել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |