Քաղաքական16:32, 23 Հոկտեմբեր 2024
Ըստ Թուրքիայի՝ Ֆեթհուլլահական կազմակերպությունն ավելի քան 500 մլրդ դոլարի վնաս է հասցրել պետությանը
Թուրքական պետական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» իրենց հասցրած վնասը գերազանցում է 500 մլրդ դոլարը:
Հոկտեմբերի 20-ին կազմակերպության առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենի մահից հետո թուրքական օրակարգ է եկել կազմակերպության կողմից Թուրքիայի տնտեսությանը հասցված «վնասները»:
Նշվում է, որ այդքան գումարի մեջ մեծ մաս է կազմում 2013-ի դեկտեմբերի 17-ից 23-ն իրականացված «Կոռուպցիա և կաշառակերություն» գործողության արդյունքում բացահայտված վնասն ու 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի վնասը, որի կազմակերպման մեջ էլ թուրքական իշխանությունները մինչ օրս մեղադրում են Գյուլենին:
Ընդգծվում է, որ միայն հեղաշրջման փորձի հասցրած վնասները գնահատվում են ավելի քան 400 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ թուրքական կողմն արդեն երկար տարիներ է ինչ ԱՄՆ-ից պահանջում էր, որ Գյուլենը արտահանձնվի, սակայն Վաշինգտոնն այդպես էլ չբավարարեց նրա պահանջները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |