Քաղաքական15:41, 23 Հոկտեմբեր 2024
Թուրք ընդդիմադիր կուսակցապետ. «Ես քրդերին պետություն եմ առաջարկում»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն անդրադարձել է օրակարգային հարցերի:
Նա, խոսելով իշխանական դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի «Օջալանը (Աբդուլա Օջալան) թո՛ղ գա խորհրդարան» հայտարարության մասին, դրական է վերաբերվել դրա իրականության վերածվելու սցենարին:
Օզելն առաջարկել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ-հիմնադրին բաց թողնելով, հասնել խաղաղության:
«Թուրքիայի ազգային մեծ ժողովի իրավասության ներքո, համաներմամբ, Բահչելիի սեփական խոսքով, սեփական կամքով թո՛ղ վերացվի սահմանափակումը և Ադբդուլլահ Օջալանը գա ամբիոն: Թո՛ղ կազմակերպությանը (Նկատի է առնվել ՔԲԿ-ն) զենքերը վայր դնելու կոչ անի և մենք կխոսենք միասին այն լեզվով, ըստ որի, խնդիրները լուծված են»,-ասել է նա:
Ապա, շարունակելով միտքը, հանդես է եկել առաջարկով. «Ասում են, թե Բահչելին էլ ավելի է առաջ գնացել, ես էլ եմ առաջ շարժվում: Ես էլ քրդերին պետություն եմ առաջարկում: Ես բոլոր նրանց, ովքեր չեն զգում, որ այս պետությանն են պատկանում, իրենց հավասարության զգացում տվող Թուրքիայի Հանրապետությունն (պետությունը) եմ առաջարկում:
Եկե՛ք բոլոր քրդերին Թուրքիայի Հանրապետության տերը դարձնենք: Ես առաջարկում եմ ժողովրդավարություն և եղբայրություն»:
Հիշեցնենք, որ Օջալանը ցմահ բանտարկված է Թուրքիայում: 1999-ին թուրքական հետախուզության կողմից Քենիայում ձերբակալված, ապա թուրքական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանը պահվում է Մարմարա ծովում գտնվող Իմրալը կղզում կառուցված հատուկ բանտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |