Քաղաքական21:56, 23 Հոկտեմբեր 2024
Ֆիդան․«Շարունակելու ենք մեր պայքարը ահաբեկչական բոլոր տարրերի ու նրանց սնուցող ուժերի դեմ»
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Ֆիդանը ցավակցել է ահաբեկչության հետևանքով զոհվածներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
«Երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս վճռականությամբ շարունակելու ենք մեր պայքարը ահաբեկչական բոլոր տարրերի ու նրանց սնուցող ուժերի դեմ։
Առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու ենք ուժեղացնել պաշտպանական կարողությունները ու Թուրքիային թիրախ դարձնող կենտրոններին և վստահված անձանց երբեք թույլ չենք տա հասնել մեր երկրի նկատմամբ իրենց նպատակներին»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող շենքի մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 4 զոհ և 14 վիրավոր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Հոկտեմբերի 22-ին կայացել է իշխող ԱԶԿ-ի գործադիր խորհրդի նիստը, որին մասնակցել է ազգային հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդն այսպես է արձագանքել ԱՇԿ առաջնորդ Բահչելիի հայտարարությանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է «Բրեվիս» վերլուծական կազմակերպության աջակցությամբ սեպտեմբերի 13-25-ը անցկացված հարցումների արդյունքները:
Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը դատապարտել է տեղի ունեցածը, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Պուտինն իր հերթին ցավակցել է Էրդողանին։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ ահաբեկչություն է իրականացվել «TUSAŞ»-ի օբյեկտների վրա։
Թուրքիայի ոստիկանությունը MİT-ի հետ համատեղ գործողություն է իրականացրել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված և նույնացվող PKK/KCK-ի դեմ:
Գործողությունը միտված է եղել իրենց կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դեմ: Այն հաջորդել է Անկարայի ահաբեկչությանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |