Քաղաքական12:46, 31 Հոկտեմբեր 2024
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար․ «PKK-ն մեծ խնդիր է նաև մեզ համար»
Իրաքյան Քուրիդիստանի ղեկավար Նեչիրվան Բարզանին անդրադարձել է տարածրջանում տիրող իրավիճակին, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններին։
Ըստ քուրդ պաշտոնյայի՝ տարածաշրջանում իրադրությունը շարունակում է մնալ լարված՝ չնայած, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերը զգալիորեն թուլացել են։
Ըստ Բարզանիի՝ այս պահին կարևոր է տարածաշրջանում կայունություն հաստատելը, և այդ հարցում էական դեր ունի Թուրքիայի գործոնը, որի հետ գնալով աճում է առևտրաշրջանառությունը։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ։ Շնորհակալ ենք Թուրքիայից նավթի արտահանման համար։ Թուրքիան դրանից ոչինչ չի շահել։ Նրանք դա արեցին Իրաքին և Իրաքյան Քուրդստանին աջակցելու համար»,- նշել է նա։
Անդրադառնալով Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), որի գլխավոր ռազմաբազան, ըստ թուրքական կողմի, գտնվում է Իրաքի հյուսիսում, Բարզանին նշել է․
«PKK-ն մեծ խնդիր է նաև մեզ համար։ PKK-ն հարգանք չի ցուցաբերում Քուրդիստանի կառույցների և կազմակերպությունների նկատմամբ։ Եթե PKK-ն լուծում է ուզում, ապա պետք է հրաժարվի այդ գործողություններից։ Անկարայում ահաբեկչությունն իրականացվել է ընթացիկ գործընթացը սաբոտաժի ենթարկելու նպատակով»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա հոկետմբերի 23-ի զինված հարձակում էր տեղի ունեցել, որը թուրքական իշխանությունները որակել էին ահաբեկչական: Զոհերի թիվը հասել էր 5-ի, վիրավորներինը՝ 22։ TUSAŞ-ի վրա կատարված զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» PKK ռազմական թևը՝ «Ժողովրդական պաշտպանական ուժերը» (HPG-ԺՊՈՒ)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |