Քաղաքական15:48, 04 Նոյեմբեր 2024
Էրդողանը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Իրաքի վարչապետ Մուհամմադ Սուդանիի հետ։
Հանդիպման օրակարգում է եղել ահաբեկչության դեմ պայքարը, Պաղեստինի Գազայի հատվածում և Լիբանանում տիրող իրավիճակն ու Իսրայելի գործողությունները։
Էրդողանը, անհանգստություն հայտնելով այդ երկրներում տիրող իրավիճակի մասով, թե՛ հարևան երկրներին և թե՛ միաջազգային հանրությանը կոչ է արել տարածաշրջանում «բռնությունը դադարեցնելու» նպատակով կոլեկտիվ գործողություններ իրականացնել։
Բացի այդ, թուրք ղեկավարը անհրաժեշտ է համարել երկու երկրների հարաբերությունների ամրապնդումն ու կոչ արել լավարկել կապերը՝ «Զարգացման ճանապարհ» ծրագրի միջոցով լայն ճանապարհ և նավահանգստային ցանց հիմնելով։
Նշենք, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խառը տնտեսությանը և զարգացման ոլորտներում առկա համաձայնագրերին։ Երկու երկրի առաջնոդրները նշել են, որ դրանց իրականացման համար գործողությունների պլան է մշակվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |