Քաղաքական12:37, 04 Նոյեմբեր 2024
Միցոտակիս․ «Հունաստանում Թուրքիայի հետ պատերազմելու կոմնակիցներ կան»

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին՝ նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Աթենք իրականացնելիք այցին ընդառաջ։
Նա, պաշտպանելով Թուրքիայի հետ երկխություն ունենալու տեսակետը, նշել է, որ կողմնակից է խաղաղությանը։
Միցոտակիսը շեշտել է, որ Հունաստանում ընդդիմադիր «Նոր ժողովրդա- վարություն կուսակցության» ներսում կան շրջանակներ, ովքեր դեմ են Թուրքիայի հետ երկխոսությանը։
«Երկխոսությանը դեմ արձագանքողների այլընտրանքային առաջարկը ո՞րն է։ Նրանք նախընտրում են հանգի՞ստ, թե՞ ալեկոծ ջրերը»,- հավելել է նա։
Հունաստանի ղեկավարը նշել է նաև, որ անցած 5 տարվա հետ համեմատությամբ հունական կողմն ավելի ուժեղ է դարձել՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ պաշտպանության և թե՛ տնտեսության տեսնանկյունից, ապա ասել․
«Թուրքիայի հետ լավ հարաբերությունների կողմնակիցն եմ։ Մեր հարաբերություններն այժմ ավելի լավ վիճակում են, քան նախկինում։ Ժողովուրդների միջև հարաբերություններն էլ են լավ։ Նայե՛ք մեր աշխարհագրությանը։ Մենք դատապարտված ենք Թուրքիայի հետ միասին ապրել։
Նույնիսկ լինում են «պատերազմենք Թուրքիայի հետ» ասողներ, բայց դա անընդունելի է»։
Նշենք, որ Ֆիդանը Հունաստան կմեկնի հունվարին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Միցոտակիսի գլխավորությամբ կայանալիք «Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի» նախապատրաստական աշխատանքների իրականացման համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |