Քաղաքական10:36, 04 Նոյեմբեր 2024
Թուրքիան ՄԱԿ-ում Իսրայելի դեմ նախաձեռնություն է մեկնարկել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան ՄԱԿ-ի շրջանակներում մեկնարկել է «Համատեղ նամակ» նախաձեռնություն, որը միտված է բարձրացնել Իսրայելին զենք-զինամթերքի վաճառքը դադարեցնելու վերաբերյալ միջազգային իրազեկվածությունը։
Նշվում է, որ նախաձեռնությունը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի կողմից է առաջարկվել, իսկ դրա գերնպատակն է կանխել Պաղեստինի Գազայի հատվածում և ընդհանուր Պաղեստինում Իսրայելի գործողությունները։
Նամակում ընդգծվում է նախաձեռնությանը մասնակից պետությունների անհանգստությունը կապված Մերձավոր արևելքում աճող լարվածության և Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների արդյունքում այնտեղ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
Հավելենք, որ նախաձեռնությանը միացել է 52 երկիր (Մասնակից պետությունների թվում եղել են նաև «Արաբական լիգայի» և «Իսլամական մության» անդամ երկրներ)։
Վերոնշյալ նամակն ուղարկվել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ անվտանգության խորհրդի նոյեմբերի ժամանակավոր նախագահ Անգլիային և ՄԱԿ գլխավոր խորհրդի նախագահ Ֆիլեմոն Յանգին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |