Հասարակական16:35, 05 Նոյեմբեր 2024
Թուրքիան զբոսաշրջության ոլորտում ամենաշատ եկամուտ ապահովող աշխարհի 6-րդ երկիրն է

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Նադիր Ալփարսլանը հայտնել է, որ Թուրքիան աշխարհում 6-րդ երկրն է, որը զբոսաշրջության ոլորտից ամենաշատ եկամուտն է ապահովում։ Ըստ փոխնախարարի՝ այս տարի Թուրքիան ակնկալում է նոր հորիզոնականներ զբաղեցնել ու զբոսաշրջության ոլորտից ստացած եկամուտը հասցնել 60 մլրդ դոլարի։
Փոխնախարարը նաև նշել է, որ Թուրքիան զբոսաշրջության ոլորտում դարձել է աշխարհի ամենահավակնոտ երկրներից մեկը ու նպատակադրված է զբոսաշրջության ոլորտի եկամուտները հասցնել 100 մլրդ դոլարի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ներդրողների հետ, որոնց առաջարկվում են հանրային հողեր։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել էր զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրական տվյալներ 2024-ի հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում։ Նշվում է, որ զբոսաշրջության եկամուտները 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.9%-ով՝ կազմելով 23 մլրդ 219 մլն դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:

Նշվում է, որ քաղաքացիներից մեկը, որն ունի հոգեկան խնդիրներ այդ կերպ ցանկացել է իր բողոքն արտահայտել։

Անթալիայում ընթացող բողոքի ակցիաները Պիկաչուի մասնակցությամբ մեծ տարածում են գտել և քննարկվել թուրքական մեդիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |