Քաղաքական16:43, 06 Նոյեմբեր 2024
Էրդողան․ «Համաձայնության ենք եկել 34 տառից բաղկացած միասնական այբուբենի շուրջ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նոյեմբերի 6-ին ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության (TDT) գագաթնաժողովում, անդրադարձել է վերջին տարիներին մերթընդմերթ օրակարգում հայտնվող թյուրքական պետությունների համար ընդհանուր միասնական այբուբենի գաղափարին։
Էրդողանը, հիշեցնելով, որ 2022թ. մեկնարկած աշխատանքները՝ ընդհանուր լեզու մշակելու և ընդհանուր այբուբեն ստեղծելու ուղղությամբ, ավարտվել են 2024-ի սեպտեմբերին, հայտարարել է, որ արդեն համաձայնության են եկել 34 տառից բաղկացած ընդհանուր այբուբենի շուրջ։
Նշելով, որ անդամ երկրներն այսուհետ պետք է իրականացնեն այս այբուբենի վրա հիմնված անհրաժեշտ վերափոխումները, Էրդողանն ասել է, որ Թուրքիան, Ադրբեջանը և այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը պատրաստակամ են այդ հարցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |