Քաղաքական10:51, 07 Նոյեմբեր 2024
Հունգարիայի վարչապետը պարգևատրվել է թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանով
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած «Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովի» շրջանակներում պարգևատրվել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Օրբանին թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշան է շնորհվել Ղրղզստանի նախագահ Սադիր Չապարովի կողմից:
Ղրղզստանի նախագահական պալատում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզոևը և «ԹՊԿ» գլխավոր քարտուղար Կուբանըչբեք Օմյուրալիևը, ինչպես նաև որպես դիտորդ պետություն Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը։
Օրբանը շքանշանը ստանալուց հետո իր գոհունակությունն է հայտնել Ղրղզստանում գտնվելու առթիվ, ինչպես նաև ընդգծել, որ շքանշանի շնորհումն իր համար շատ իմաստալից է։
Արարողությունից հետո Էրդողանը շնորհավորել է Օրբանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայում շարունակվում են խմորումներն ընդդիմադիրների և իշխանությունների միջև, որը սկսել էր մարտյան ՏԻՄ ընտրություններում հաղթած Ահմեդ Օզերի ձերբակալությունից հետո։
Նա ընդգծել է, որ այդ գործընթացն իրենց վրա լավ չի անդրադառնալու, ինչպես նաև, որ այն միջազգային ասպարեզում լուրջ վնաս է հասցնելու Թուրքիայի իմիջին։
Թուրքիայի արտգործնախարարը նախքան Հունաստանի գործընկերոջ հետ հանդիպելը հարցազրույց է տվել հունական թերթին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ջիբութիից վերադառնալիս Ֆիդանը զրուցել է լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացին։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կստորագրվի։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Թուրքիայի նախագահը Բուդապեշտում է լինելու՝ «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին» մասնակցելու նպատակով։
Օրբանին շքանշանը շնորհվել է «Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովի» շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |