Քաղաքական10:10, 08 Նոյեմբեր 2024
Էրդողանը դժգոհում է․ «Չկա ողջամիտ բացատրություն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի խոչընդոտմանը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի» գլխավոր նիստի շրջանակներում։
Էրդողանն անդրադարձել է անվտանգային հարցերի և ընդգծել, որ դրանք միայն ռազմական սպառնալիքները, ահաբեկչական հարձակումները և հիբրիդային պատերազմների ռազմավարությունները չեն և ընդգծել է, որ այդ համատեքստում բոլորի վրա ազդում են կիբերհարձակումները, գաղթը, համաճարակները և այլն։
Նա, հավելելով, որ Բուդապեշտում են քննարկելու Եվրոպայի բազմաճյուղ անվտանգային հարցերը, ասել է․
«Մեր խաղաղությանը, կայունությանը և բարօրությանը սպառնացող վտանգների զգալի մասը հասել է այնպիսի չափերի, որոնք մենք միայնակ չենք կարող հաղթահարել»։
Այս համատեքստում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի՝ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու գործընթացին և դժգոհել․
«Չկա ողջամիտ բացատրություն այն բանին, որ մայրցամաքի բարօրության և անվտանգության համար կարևոր նպաստ ունեցող Թուրքիայի նման թեկնածու երկրի անդամակցության հարցը տարիներ ի վեր խոչընդոտվում է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։

Փարիզում կայացել է «Խաղաղություն և անվտանգություն Ուկրաինայի համար» խորագրով հանդիպումը, որի ընթացքում հանդիպել են Թուրքիայի փոխնախագահը, Հունաստանի վարչապետը և Կիպրոսի նախագահը։

Կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, այդ թվում՝ Ուկրաինայի ու Սիրիայի հարցը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |